×


Սիրանուշ Լազյան.«Մենք նորից ամուսնացանք»

Սիրանուշ Լազյանը դարձել է 30 տարեկան: Դերասանուհին մտադրություն չի ունեցել նշել տարեդարձը, սակայն ամուսնու` դերասան Սամվել Դանիելյանի ծրագրերն այլ են եղել.«Թեեւ կլոր ամյակ էր, չէի ուզում տոնել, բայց ավանդույթի համաձայն, ինչպես մեր ընտանիքում բոլոր տարեդարձերին, տորթ էի թխել: Աշխատանքային բուռն օրվանից հետո թխեցի, ու սպասում էինք կեսգիշերին: Մի տեսակ անտրամադիր էի, բայց ամուսինս խնդրեց` ինձ կարգի բերեմ, որ լուսանկարվենք: Այդպես էլ արեցի, իսկ ուղիղ կեսգիշերին տորթով, փուչիկներով ինձ շնորհավորելու եկավ ընկերուհիս` ամուսնու հետ»,-BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:

Սիրանուշ Լազյանի ծննդյան տարեդարձին


Առավոտյան հոբելյարը շտապել է Պատանի հանդիսատեսի թատրոն` հերթական փորձին մասնակցելու.«Այնպես ստացվեց, որ այդ օրը շուտ վերջացրինք: Տաքսիով եկան մեր երեխաները, Սամվելը խնդրեց, որ նստեմ, եւ ուղեւորվեցինք քաղաքից դուրս: Պարզվեց` ամուսինս մեկօրյա ընտանեկան հանգիստ էր նախաձեռնել Ծաղկաձորում: Միասին եկեղեցի գնացինք, զբոսնեցինք, շատ լավ օր էր»:

Սիրանուշ Լազյանը եւ Սամվել Դանիելյանը` Ծաղկաձորում


Սամվելի անակնկալներն այսքանով չեն ավարտվել: Դերասանը սիրելի կնոջը ոսկե մատանի է նվիրել.«Այս ամենը պատահական չէր. մենք նորից ամուսնացանք:): Այս տարի լրանում է մեր համատեղ կյանքի 10-ամյակը, իսկ մենք մեղրամիսը հենց Ծաղկաձորում էինք վայելել: Շատ ուրախ եմ, որ 30-ամյակս այսպես անցավ: Հաստատ չէի ցանկանա մեծ ու ռեստորանային ծնունդ անել»,-պատմել է Սիրանուշը:

Սամվել Դանիելյանը` դուստրերի հետ


Տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը դերասանուհին բարձրաձայնել է. «Բացի այն, որ ուզում եմ միշտ ընտանիքիս կողքին լինել, ու միասին հաղթահարենք բոլոր խնդիրները, այլեւ երազում եմ, որ պատերազմ չլինի, քանի որ մեկ անգամ անցել եմ դրա միջով, հարազատ մարդկանց եմ կորցրել եւ չեմ ուզում` իմ երեխաներն էլ տեսնեն պատերազմ»:

BRAVO.am-ը շնորհավորում է Սիրանուշին եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիրանուշ Լազյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին