×


Սիրելիի անակնկալը Անատի Սաքանյանի 25-ամյակին

Անատի Սաքանյանը երեկ դարձել է 25 տարեկան: Դերասանուհի-դիմահարդարը ծննդյան տոնը հարազատների եւ ընկերների հետ նշել է Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում, իսկ խնջույքի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը:

Անատի Սաքանյանի 25-ամյակին


Հոբելյարն առաջին բարեմաղթանքը լսել է սիրելիից.«Կեսգիշերին նա տարբեր գույների ծաղիկներով ու ոսկյա զարդով մեր տուն եկավ ու շնորհավորեց ինձ»,-առաջին անգամ ընկերոջ մասին խոսելով` ասել է նա:

Անատի Սաքանյանը եւ Մարիամ Մելիքյանը


Պարզվում է` Անատին նախապես որոշել էր չնշել տարեդարձը, իսկ մտափոխվել է, երբ պատրաստվելու համար բավական քիչ ժամանակ էր մնացել.«Արտերկրից հյուրեր ունեի, որոշեցի տոնել: Ամեն բան ինքս եմ արել. հասցրել եմ զգեստ պատվիրել ու քաղցր սեղանի դիզայնով զբաղվել: Լարված էի, նյարդային, ինձ թվում էր` ոչինչ չեմ հասցնում, բայց հիանալի անցավ, եւ մինչեւ գիշերվա երկուսն ուրախացանք: Շատ նվերներ եմ ստացել, ծաղիկներ, որոնցից շատերը չգիտեմ` ում կողմից են: Անակնկալ էր նաեւ սիրելիիս հայտնվելը ռեստորանում, քանի որ պետք է քաղաքում չլիներ»:

Անատի Սաքանյանը


Ծննդյան տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին խոսելիս Անատին ասել է.«Երկու երազանք եմ պահել, մեկը` ծնողներս առողջ լինեն ու միշտ կողքիս, իսկ երկրորդն ընթացքի մեջ է, երբ կատարվի, կասեմ»:

BRAVO.am-ը շնորհավորում է Անատիին եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին