×


Սիրելիի անակնկալը Գնել Ուլիխանյանի 28- ամյակին

Գնել Ուլիխանյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ 28-ամյակի առթիվ իրեն առաջինը շնորհավորել է նշանածը` կազմակերպելով ռոմանտիկ ընթրիք:

Գնել Ուլիխանյանը` նշանածի հետ


«Երեկոյան նկարահանման էի, Անուկս զանգեց ու ասաց, որ ժամը 23:00-ին իրեն պետք եմ:): Միասին գնացինք այն ռեստորանը, որտեղ ավանդույթի համաձայն նշում ենք մեր կյանքի կարեւորագույն իրադարձությունները: Ընթրեցինք, իսկ կեսգիշերին նա տորթով, նվերներով շնորհավորեց: Մտքովս անցնում էր, որ ինձ անակնկալ է սպասվում, քանի որ նա անակնկալների սիրահար է: Կարեւորը` շաբլոն որեւէ քայլ չարեց ու կեսգիշերին մեր տուն չեկավ:)»,-պատմել է հոբելյարը:

Գնելն ասել է, որ նշանածի հետ ժամանակ են ունեցել վերլուծել նախորդ տարին.«Խոսեցինք մեր ձեռքբերումների մասին ու ճանապարհեցինք կյանքիս 27-րդ տարին: Փառք Աստծո, միայն ձեռբերումներ եմ ունեցել 2015-ին»:

Գնել Ուլիխանյանը` նշանածի հետ


Տոնական երեկոն աշխատանքից հետո դերասանը կրկին անցկացրել է Աննայի ընկերակցությամբ.«Երեկ էլ ես եմ նրան ռեստորան հրավիրել, ու նա կրկին նվերով էր եկել: Գիտի, որ շատ եմ սիրում նվերներ ստանալ ու միշտ այնքան լավ բաներ է ինձ նվիրում, այնքան լավ, որ հաջորդ անգամ ավելի լավ բանի եմ սպասում:)»:

Գնելն այժմ նկարահանվում է «Շանթ»-ի նոր` «Թաքնված սեր» սերիալում` մարմնավորելով Սոսին: Մեզ հետ զրույցում նա ասել է, որ առաջարկը միանգամից է ընդունել.«Ստեղծագործական խմբին ծանոթ էի, միասին աշխատել էինք նաեւ «Սահմանին» ֆիլմում: Քննարկեցինք կերպարս, թե որ եղբորը պետք է մարմնավորեմ, ու անցանք գործի»:

Գնել Ուլիխանյանը` նշանածի հետ


Պարզվում է` Գնելն ու իր մարմնավորած կերպարը նմանություններ ունեն. «Սոսը հավակնոտ է, բռնկուն, գունեղ: Այս դերս տարբերվում է նախորդներից: Նա կյանքի, քաղաքի տղա է եւ տարբերվում է եղբայրներից»: Դերասանը ուրախությամբ նշել է, որ սերիալում հնարավորություն ունի խաղալ թատրոնի իր խաղընկեր Նելլի Խերանյանի հետ:

BRAVO.am-ը շնորհավորում է Գնելին` մաղթելով մասնագիտական վերելքներ եւ երջանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գնելի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին