×


Սիրելիի անակնկալը Հասմիկ Վերդյանի 29-ամյակին

Հասմիկ Վերդյանը երեկ դարձել է 29 տարեկան: Դերասանուհին թեեւ այս տարի ծննդյան տոնը նշելու մտադրություն չի ունեցել, սակայն սիրելիի անակնկալը պլանները փոխել է:):

Հասմիկ Վերդյանն` ընկերոջ հետ


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ Հենրիի ռոմանտիկ քայլն իրեն անսահման հուզել է.«Նախօրեի երեկոյան մի քիչ հոգնած ու անտրամադիր էի, քանի որ ընկերս ասաց, թե իբր գործ ունի եւ չի կարող գալ իմ հետեւից: Կեսգիշերին ընկերուհուս հետ էի խոսում, ով էլ առաջինը շնորհավորեց, իսկ հետո զանգ ստացա Հենոյից: Խնդրեց` դուռը բացեմ, մտածեցի` ինքն է եկել, բայց պարզվեց՝ ոչ. գեղեցիկ ծաղկեփունջ եւ փափուկ խաղալիք էր դրված մեր տան շեմին: Ուրախությունից հուզվեցի, քանի որ նրանից նման բան չէի սպասում: Ինձ համար բացահայտում էր, որ անակնկալներ էլ է անում»:

Հասմիկ Վերդյանը


Բացի այդ, Հասմիկի սիրելին նրա համար ծննդյան տոն է կազմակերպել.«Ընկերոջս ընտանիքի հետ գնացինք քաղաքից դուրս, խորոված արեցինք բնության գրկում եւ հաճելի ու գեղեցիկ օր անցկացրինք»,-պատմել է դերասանուհին` տեղեկացնելով, որ այսօր էլ գործընկերների հետ տարեդարձը կնշի Պարոնյանի անվան թատրոնում:

Հենրիի շնորհիվ Հասմիկի այս տարեդարձը տարբերվել է նախորդներից.«28-ամյակի աշխուժությունը չկար, ավելի հանգիստ ու ռոմանտիկ մթնոլորտ էր: Առհասարակ, ծննդյանս օրը մտորումների մեջ եմ լինում, մի փոքր տխուր, բայց երեկ հասկացա, որ կողքիս կա մեկը, որով ապրում եմ: Նա ինձ միշտ ժպիտ է պարգեւում, նրա կողքին հանգիստ ու ապահով եմ լինում»:

Հասմիկ Վերդյանն` ընկերոջ հետ


Դերասանուհին պատմել է նաեւ, որ օրվա ընթացքում հաճելի պահերից մեկն էլ եղել է «ֆեյսբուքյան» նամակների ընթերցումը.«Շատ ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ եմ ստացել,  ուրախ եմ, որ կողքիս նման լավ մարդիկ կան»:
BRAVO.am-ը շնորհավորում է Հասմիկ Վերդյանին` մաղթելով երջանկություն եւ մասնագիտական վերելքներ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravօ.am/
Լուսանկարները՝ Հասմիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին