×


Սիրելիի անակնկալն Արեւիկ Գեւորգյանին :)

Արեւիկ Գեւորգյանն օրերս լուսանկարահանման է մասնակցել ընտրյալի հետ: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ սիրային ֆոտոշարքն ընկերոջ անակնկալ նվերն է իրեն` սիրո տոների կապակցությամբ:

Արեւիկ Գեւորգյանն` ընտրյալի հետ


Արեւիկն ավելին չի ցանկացել խոսել անձնական կյանքի մասին, փոխարենը պատմել է իր այժմյան զբաղվածության մասին.«Շարունակում եմ սովորել Թատերական ինստիտուտում` երրորդ կուրսում: Շատ առաջարկներ եմ ունեցել, որոնք մերժել եմ. դասերս զբաղվածություն են պահանջում, իսկ ուսումնական ընթացքը շատ հետաքրքիր է: Բայց այժմ կան առաջարկներ, որոնք ուզում եմ վերանայել»:

Արեւիկ Գեւորգյանը


Դերասանուհին այս շրջանում բացակայում է հեռուստաէկրաններից, սակայն ոչ նկարահանման հրապարակից: Նա խաղում է գեղարվեստական նոր ֆիլմում. «Առաջարկը Մոսկվայից եմ ստացել, այս պահին աշխատանքներն ընթանում են, սակայն փակագծերը շատ բացել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ շատ ոգեւրոված եմ. հրաշք նյութ է ու պրոֆեսիոնալ աշխատակազմ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW