×


Սիրելու կոչ Լուսիից :)

Լուսին, նույն ինքը` Լուսինե Աղաբեկյանը, հուլիսի 13-ին կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Երգը կոչվում է “Turn Around”, երաժշտության հեղինակը Գուժն է, խոսքերը գրել է Նինա Ավագյանը:

Կադր Լուսիի "Turn Around" տեսահոլովակից


Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ փոփ ոճի այս երգն իր ամենասիրելի գործերից է, որը դեկտեմբերին դարձել է “Ռադիո Վան”-ի հիթ-շքերթի հաղթող.“Այս երգի միջոցով մարդկանց ասելիք ունեմ` կուզեի, որ իրար ավելի շատ սիրեն եւ գնահատեն: Հոգեհարազատ գործ է, դեռեւս իմ լավագույն երգն է, իսկ ասելիքս ավելի պարզ կլինի, երբ դիտեք տեսահոլովակը”:

Ռեժիսորը Լուսիի ամուսինն է` Արամայիս Հայրապետյանը, նկարահանումներն իրականացրել են “Հայֆիլմի” ստուդիաներից մեկում.“Սյուժեն փոխաբերական իմաստ ունի, ես էլ կենդանու կերպարով եմ: Երգի բառերը հենց այն մասին են, որ մարդիկ շրջվեն ու տեսնեն, կարողանան սիրել միմյանց”:

Կադր Լուսիի "Turn Around" տեսահոլովակից


Թե ինչու է իր ասելիքն անգլալեզու երգով փոխանցում, երգչուհին պատասխանել է. “Երբ դիտեն տեսահոլովակը, կհասկանան իմաստը: Եթե ասելիքդ ճիշտ ես մատուցում, մարդիկ սկսում են հետաքրքրվել: Ինքս հավանելով որեւէ երգ, միշտ հետաքրքրվում եմ, թե ինչի մասին է”:

Հուլիսի 13-ին նախատեսված պրեմիերայից հետո երգչուհին արձակուրդի պլաններ չունի, ինչպես նշել է՝ այս տեսահոլովակից հետ կզբաղվի նոր երգերի ձայնագրություններով:

BRAVO.am
Լուսանկարները` Լուսիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին