×


Սիրո բարեխոսի տոնը` հայտնիների մասնակցությամբ :)

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Սիրահարների բարեխոսի օրվա առթիվ երեկ երեկոյան Կարապի լճի տարածքում տեղի է ունեցել արդեն ամենամյա դարձած բացօթյա համերգը։ Միջոցառման մեկնարկին Տեր Պետրոս քահանան շնորհավորել է բոլոր սիրահարներին եւ օրհնել նրանց միությունը։ «Հ3 TV»-ի, Արարատյան հայրապետական թեմի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված համերգին ներկա է եղել սպիտակ ձիով ասպետը, անպակաս էին նաեւ օրվա խորհրդանիշ աղի բլիթները։

Տիգրան Հարությունյանը, Աննա Խաչատրյանը, Աիդա Սարգսյանը, Զարուհի Բաբայանը եւ Արփին


Սահադաշտի վերածված Կարապի լճում իրենց հմտություններն են ցուցադրել գեղասահորդները, իսկ ներկաների համար ելույթ են ունեցել Զարուհի Բաբայանը, Մրրոն, Արփին, Աննա Խաչատրյանը, Սոնե Սիլվերը, Մաշա Մնջոյանը, Աիդա Սարգսյանը, Նելլին, Լուսին, Լիդուշիկը, Նանուլը, այս տարի միացել էին նաեւ Քրիստինե Պեպելյանը, Rippi-ն, Էրիկը, Սիլվա Հակոբյանը։ Հրավիրված էին դիջեյներ Վրաստանից եւ Ռուսաստանից։

Արփին եւ Նելլին


Համերգավար Տիգրան Հարությունյանը աղի բլիթներ էր փոխանցում դեռեւս չամուսնացած երգչուհիներին, իսկ նրանք արդյոք կերել են եւ տեսել են որեւէ երազ, կպատմենք առաջիկայում։): BRAVO.am-ի հետ զրույցում Տիգրանը նշել է.«Եկեղեցին չի պարտադրում կամ խրախուսում աղի բլիթ ուտել, ինչը ժողովրդական սովորույթ է։ Ուտել-չուտելն ամեն մեկն ինքն է որոշում, ուղղակի այդ ավանդույթն էլ ավելի հետաքրքրացնում է հայկական տոնը: Նախորդ տարի սառույցի վրա մի զույգ էր պարում, նրանք կերել էին, երազ տեսել եւ այս տարի արդեն ամուսնացած ու բալիկի հետ են ներկա համերգին»։

Rippi-ն


Հավելենք, որ Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա կերպարը մարմնավորում է շիտակություն, քաջություն եւ քրիստոնեություն՝ սիրո անմնացորդ դրսեւորմամբ: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված եւ տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին