×


Սիրո պատմություն Սոնայից եւ Մհերից

Սոնան եւ Մհերը փետրվարի 27-ին Երեւանում միասին համերգ կունենան, իսկ գլխավոր առիթը նրանց նոր զուգերգն է։ Երգչուհին այս օրերին կրկին Երեւանում է, BRAVO.am-ի հետ զրույցում էլ պատմել է իր նորությունների մասին։

Սոնան


Երգիչների նոր դուետը կոչվում է «You Are My Life», որի երաժշտությունը գրել է Արսեն Բարսամյանը, խոսքերը` Աննա Հովները եւ Մհերի պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը, իսկ առաջիկայում նկարահանվելիք տեսահոլովակի ռեժիսորը կլինի Արեն Բայադյանը:

«Երգը ռուսերեն է, կրկներգը՝ անգլերեն, նաեւ հայերեն մի տող կա։ Մի զույգի սիրո պատմությունն է, որ գրվել է մեր ծանոթներից մեկի պատվերով։ Փեսան ցանկանում էր, որ իր հարսանիքին երկուսով երգենք, նույնիսկ ասել էր` ուզում է` սկզբում Մհերը երգի, այնուհետեւ ռիթմը փոխվի, ու ես հայտնվեմ։ Հարսանիքին արդեն միասին երգել ենք, իսկ պաշտոնապես կներկայացնենք մեր համերգին»,-նշել է Սոնան:

Մհերը եւ Սոնան


Առաջիկա համերգին տեղի կունենա Սոնայի եւ «Ջիփսի Ջիտանես» խմբի երգիչ-կիթառահար Մանոլոյի «Բայլա Սոլեդադ» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան։ Երաժշտի երեւանյան այցին  BRAVO.am-ն անդրադարձել է,  հոլովակի առաջին ցուցադրությանը, սակայն, Մանոլոն ներկա չի լինի.«Միասին երգելու առիթներ դեռ կունենանք: 2006 թվականից կապի մեջ ենք, մեր առաջին դուետը՝ “Luna en el Anima”-ն արդեն տասը տարվա կյանք ունի, հուսամ՝ այս մեկն էլ կսիրվի»։

Թե ինչ սյուժե կունենա նոր տեսահոլովակը, երգչուհին պատասխանել է. «Հիմնականում կլինեն կադրեր Երեւանի ու Մոսկվայի մեր ելույթներից, նաեւ նկարահանվել է իմ սիրելի դերասանուհի Նարե Հայկազյանը։ Քանի որ երգը միայնակ պարի մասին է, Նարեն, որպես մնջախաղի վարպետ, հոլովակը գեղեցկացնում է իր պարով»։

Սոնան եւ Մաշա Մնջոյանը


Զուգերգերով հաճախ հանդես եկող Սոնան հայտնել է, որ կարեւորում է երգի թեման. «Եղել են երգեր, որ առաջարկել են ինձ միայնակ կատարել, բայց հասկացել եմ` տեղին չէ։ Մաշա Մնջոյանի հետ զուգերգն էլ պատրաստ է, բայց դեռ չենք որոշել՝ երբ ներկայացնել հանդիսատեսին»։

BRAVO.am
Լուսանկարները՝  Սոնայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին