×


Սիրուշո.“Բոլորն էլ շատ լավ երեխաներ են, բայց իմը չեն”

BRAVO.am-ը երեկ ներկայացրեց Սիրուշոյի նոր հարցազրույցը, որի ընթացքում երգչուհին շոշափում է մի շարք թեմաներ, այդ թվում` նոյեմբերի 9-ին “Nokia” թատրոնում կայանալիք իր մենահամերգի նախապատրաստական ընթացքը, եւ, իհարկե, անդրադարձ եղավ հուլիսին լույս աշխարհ եկած որդուն:):  

Սիրուշոն


“Կարծում եմ` իմ հանդիսատեսն արդեն գիտի, որ անձնական կյանքիս մասին չեմ խոսում, այն չեմ լուսաբանում: Պատճառը պարզ է. չեմ ուզում ուշադրությունն ինձ վրա գրավել անձնականիս շնորհիվ, քանի որ անում եմ բավական բուռն եւ խիտ աշխատանք: Ուզում եմ` ուշադրությունն այդտեղ էլ մնա` աշխտանքիս վրա: Բայց, իհարկե, այս գործի մեջ լինելով` չես կարող խուսափել դրանից: Դա անկախ քո ցանկությունից է լինում: Համակերպվել եմ այդ մտքի հետ, առավել եւս, որ ընտանիքիս մեծ մասը ճանաչված է: Բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում: Դա շատերին է զարմացնում, քանի որ աշխատանքս ամբողջովին հակառակն է, բայց այդպիսին եմ”,-ասել է նա:

Սիրուշոն


Սիրուշոն խոսել է առաջնեկին վերաբերող վերջին ասեկոսեից.“ Տեսա, իմացա, որ տարածվել է… Թե իբր ես հրապարակել եմ երեխայիս լուսանկարը: Նման բան ընդհանրապես չի եղել: Չեմ հրապարակել եւ չեմ պատրաստվում: Ինձ ճանաչող մարդիկ, իմանալով, թե որքան անձնական եւ չլուսաբանվող թեմա է ինձ համար, պետք է հասկանան` իրականությանը չի համապատասխանում: Շատ գեղեցիկ երեխաների նկարներ են դնում: Բոլորն էլ շատ լավ երեխաներ են, բայց իմը չեն: Եվ ասեմ, որ երեւի միակ անգամը, կամ ամեն դեպքում առաջին անգամը, որ երեխայիս ինչ-որ կերպ կտեսնեն, դա կլինի մենահամերգին”:

BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին