×


Սիրուշոյի առաջին մենահամերգը մայրանալուց հետո :)

Սիրուշոն տեւական ժամանակ է` Միացյալ Նահանգներում է: Հուլիսի 19-ին Լոս Անջելեսում լույս աշխարհ եկավ երգչուհու եւ Լեւոն Քոչարյանի առաջնեկը, ինչից հետո նորաթուխ մայրիկը ստեղծագործական նորություններով հանդես չէր գալիս, սակայն քիչ առաջ իրավիճակը փոխվել է:):

Սիրուշոն


Նոյեմբերի 9-ին “Nokia” թատրոնում տեղի կունենա Սիրուշոյի ամերիկյան մենահամերգը. այս մասին տեղեկանում ենք նրա “ֆեյսբուքյան” պաշտոնական էջից: Երգչուհին հրապարակել է համերգի պրոմո-լուսանկարը, ինչպես նաեւ նոր ֆոտոշարքից մի քանի կադր, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Սիրուշոն


Հիշեցնենք, Սիրուշոյի նախորդ ելույթը մայիսի 11-ին էր` Կալիֆորնիայում տեղի ունեցած “World Armenian Entertainment Awards”-ի ժամանակ: Մրցանակաբաշխության շրջանակում երգչուհին արժանացավ “Փոփի հայ թագուհի” տիտղոսին:

BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից եւ WAEA-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին