×


Սիրուշոն Քարդաշյաններին կրկին մտածելու առիթ կտա :)

“Քարդաշյանները միակ հայտնի հայերը չեն”,-գրում է mic.com-ը` տեղեկացնելով, որ Սիրուշոն փոփ-աստղ է Հայաստանից, ով իր առաջին մրցանակը ստացել է 9 տարեկանում եւ աշխարհին ներկայացնում է հայկական երաժշտությունն ու մշակույթը: 

Սիրուշոն


Կայքը ներկայացրել է աշխարհի 9 ոչ ամերիկյան լավագույն արտիստներին, որոնք ամերիկացիների շրջանում այնքան էլ հայտնի չեն: Սիրուշոյին անդրադառնալիս mic.com-ը նշել է, որ նա առաջին կինն է, ով Հայաստանը ներկայացրել է “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթում:

Սիրուշոն


Mic.com-ը հրապարակել է նաեւ Սիրուշոյի “Պռեգոմեշ” երգի տեսահոլովակը:  Նշենք, որ ցուցակում բացի Սիրուշոյից հայտնվել է Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող երգիչ Stromae-ն: Նրա տեսահոլովակներից “Carmen”-ն առաջարկում ենք դիտել այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW