×


Սիրուշոն արտերկրում է “նոր գործերով” :)

Լանա Խաչատրյանը, BRAVO.am-ին պատմելով Աթենք իր ուղեւորության մասին, նաեւ նշել էր, որ օդանավակայանում հանդիպել է Սիրուշոյին, ով մեկնելիս է եղել հունական Միկոնոս կղզի: BRAVO.am-ը կապվել է Արեւիկ Ուդումյանի հետ` ճշտելու երգչուհու այցի նպատակը :):

Սիրուշոն


Նա մեզ հետ զրույցում ասել է, որ Սիրուշոն վերջին օրերին արտերկրում է, բայց ոչ ամառային արձակուրդն անցկացնելու նպատակով.“Հանգստանալու ժամանակ դեռ չկա, ու չգիտենք` կլինի, թե ոչ”:

Երգչուհու մենեջերը չի բարձրաձայնել, թե Հայաստանի սահմաններից դուրս ինչով է զբաղված Սիրուշոն.“Բայց այս օրերին նորի հետ կապված աշխատանքներ են տարվում:)”:

Սիրուշոն


Իսկ ինչ վերաբերում է “PreGomesh”-ի` վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ուզբեկական տարբերակին, Արեւիկ Ուդումյանը հետեւյալն է ասել.“Հեղինակային իրավունքների խախտման համար նրանց հետ արդեն իսկ կապվել են համապատասխան մարմինները: Իրենց արձագանքից էլ պարզ կդառնան մեր քայլերը: Հայ երկրպագուներն էին մեծ աղմուկ բարձրացրել: Առաջին անգամ չէր, եւ մենք դրանում վատ բան չենք տեսնում”:

BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW