Սիրուշոն շարունակում է լուսանկարներ տեղադրել “Ֆեյսբուք”-ի իր խմբում, որոնք արվել են երգչուհու` Պորտուգալիայում գտնվելու ժամանակ: “Իմ կորած քո՞ւյրը :))”, այս խորագրով է նրա` ստորեւ ներկայացված լուսանկարը, որտեղ հույն երգչուհի Էլեֆտերիա Էլեֆտերիուի հետ է: Մեկնաբանություններն եւ բազմաթիվ “share”-երը փաստում են, որ սոցիալական ցանցի օգտատերերը եւս նմանություն են տեսնում այս երգչուհիների միջեւ :):
Սիրուշոն եւ հույն երգչուհի Էլեֆտերիա Էլեֆտերիուն
BRAVO.am-ը դեռ օգոստոսին տեղեկացրել էր, որ Սիրուշոն սեպտեմբերին կմեկնի պորտուգալական Սետուբալ քաղաք` համերգ-փառատոնի մասնակցելու, որի շրջանակում 2008-ին “Եվրատեսիլ”-ում չորրորդ տեղ զբաղեցրած Հայաստանի ներկայացուցչի հետ ելույթ են ունեցել այս մրցույթի տարբեր տարիների մի շարք մասնակիցներ, այդ թվում` Հունաստանի այս տարվա ներկայացուցիչ Էլեֆտերիան:
Ի դեպ, երգչուհու մենեջեր Արեւիկ Ուդումյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ Էլեֆտերիան առաջինն է նշել, թե նման է Սիրուշոյին. “Երբ ծանոթացանք, ասաց, որ իր մայրը շատ է սիրում Սիրուշոյին եւ հենց նա է ֆիքսել, որ իրենք արտաքին նմանություն ունեն”:
Սիրուշոն
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած “Eurovision Live Concert”-ին մեր երգչուհին, բնականաբար, կատարել է եվրատեսիլյան “Քելե-քելե”-ն, իսկ հաջորդ երգը, որը հնչեցրել է, կրկին իր երգացանկից “Հավատում եմ”-ն է:
Արեւիկը պատմել է, որ այս համերգի հրավերը ստացել են պորտուգալացի մի լրագրողի միջոցով. “Նման առաջարկներ շատ են լինում: Որոշեցինք Փարիզի գործնական հանդիպումների հետ համատեղել: Օդորակիչների պատճառով մինչ ելույթը Սիրուշոն մի փոքր վատառողջ էր, ինչն անդրադարձավ ձայնի վրա, բայց ամեն ինչ արեց, որ բեմից չզգացվի”:
Սիրուշոն Սետուբալում կայացած համերգին
Նրա փոխանցմամբ` Սետուբալում հայերի չեն հանդիպել, բայց պարզել են, որ օտարեկրացիները ճանաչում են Սիրուշոյին. “Ուրախալի էր, որ թեեւ այնտեղ չունենք դեսպանատուն, բայց Հայաստանի դրոշը բարձրացավ: Սիրուշոյի ելույթի ժամանակ էլ էին մի խումբ երկրպագուներ մեր դրոշը ծածանում, զարմանալի էր, թե որտեղից էին գտել:)”:
“Ելույթից հետո Սիրուշոյի նկարներով, կոլաժներով ու ձայնասկավառակներով եկան լուսանկարվելու երգչուհու հետ: Շատ զարմալի էր, թե որտեղից էին ձեռք բերել ձայնասկավառակները, քանի որ Պորտուգալիայում դրանք չեն վաճառվում: Թուրք մի երիտասարդ էլ պատմեց, որ Սիրուշոն իր սիրելի երգչուհիներից է, Թուրքիայից հատուկ եկել է Պորտուգալիա, որ մասնակցի համերգին”,-հավելել է մենեջերը:
Սիրուշոն Փարիզում
Սիրուշոյի ելույթները, ինչպես նաեւ “եվրատեսիլյան” համերգի մյուս մասնակիցների ելույթներից հատվածներ առաջարկում ենք դիտել ստորեւ:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` "Sirusho - Eurovision Song Contest 2008" էջից


×
49,952






