×


Սիրուշոն` իր թանկ ու կարեւոր նվերի մասին

Սիրուշոն մայրանալուց հետո շարունակում է ապրել եւ ստեղծագործել Միացյալ Նահանգներում:  Նա պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում` այդ կերպ երկրպագուներին տեղեկացնելով նաեւ, թե ինչպես է անցկացնում հանգիստը, ուր է այցելում եւ այլն:

Սիրուշոն` Էմիլ Գազազի արվեստանոցում


Երգչուհու նոր գրառումը վերաբերում է իրեն մատուցված հաճելի անակնկալին.“Երբ ստեղծագործողը նվիրում է իր աշխատանքը, դա ամենաթանկ ու կարեւոր նվերներից է: Հատկապես, երբ ստեղծագործողը մեր ժամանակների հայ ամենահեղինակավոր ու տաղանդավոր մարդկանցից մեկն է` նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազը”:

Սիրուշոն եւ Էմիլ Գազազը


Սիրուշոն շնորհակալություն է հայտնել Էմիլ Գազազին` նշելով, որ շատ շոյված է, բացի այդ հրապարակել է վերջինիս արվեստանոցում արված մի քանի լուսանկար, այդ թվում` իր նվերը:

Սիրուշոն` Էմիլ Գազազի արվեստանոցում


BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW