×


Սիրուշոն վերադարձել է 40-օրյա ճամփորդությունից :)

Նախորդ ամիս Լանա Խաչատրյանը, պատմելով իր ամառային հանգստի մասին, նշել էր նաեւ, որ օդանավակայանում հանդիպել է Սիրուշոյին, ով մեկնելիս է եղել հունական Միկոնոս կղզի: BRAVO.am-ի հետ զրույցում էլ երգչուհու մենեջեր Արեւիկ Ուդումյանն ասել էր, որ երգչուհին արտերկրում է` “նորի հետ կապված աշխատանքներով”:

Սիրուշոն


Սիրուշոն, ինչպես նշել է իր “ֆեյսբուքյան” էջում, 40 օր տեւած աշխատանքից, հանգստից, հանդիպումներից եւ այլնից հետո վերադարձել է Հայաստան:

Սիրուշոն


Ի դեպ, նա նաեւ հետեւյալն է գրել.“Իմացա, որ երկրպագուներս ինձ նվիրված միջոցառում են կազմակերպում եւ ցանկանում են, որ ներկա գտնվեմ: Քանի որ ուզում էի խուսափել ավելորդ ուշադրությունից, ասացի, որ չեմ մասնակցի: Հետո նրանք պատրաստեցին այս տեսանյութը, որն ինձ աննկարագրելի հուզեց: Սա ավելին է, քան անակնկալը, սա աշխատանքիս լավագույն գնահատականներից է: Կան երկրպագուներ եւ կան իմ երկրպագուները` խելացի, շնորհալի, ստեղծագործ եւ նվիրված: Իմ ճանապարհի լավագույն ընկերները”:

BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW