×


Սյուզի Մելիքյան.«Փորձում էի դիմանալ…»

Տեւական դադարից հետո Սյուզի Մելիքյանը պատրաստվում է նոր աշխատանք ներկայացնել: «Ինձ գրկիր»` այսպես է կոչվում նրա նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է փետրվարի 22-ին.«Մի օր լսում էի Էդգար Ալեքսանյանի ստեղծագործություններն ու այս երգը շատ հավանեցի: Այն կպավ սրտիս, մտավ հոգիս, հասկացա, որ դրանով կկարողանամ ինքնաարտահայտվել»,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Սյուզի Մելիքյանը նոր տեսահոլովակ կներկայացնի


Երաժշտությունն ընտրելուց հետո Սյուզին դիմել է Ավետ Բարսեղյանին.«Նա միանգամից հասկանում է, թե ինչ եմ ուզում: Աշխատեցինք, միասին քննարկեցինք թեման ու հասկացանք, թե ինչ խոսքեր են մեզ պետք: Մեղեդային երգ է ստացվել»:

Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է: Երգչուհու խոսքով` նկարահանումներն իրականացվել են վերջին շրջանի ամենացուրտ օրը.«Տեսարաններ կան, որտեղ բաց հագուստով եմ, եւ փորձում էի դիմանալ ցրտին ու քամուն, որպեսզի լավ կադրեր ստացվեն: 24 ժամ անդադար աշխատել ենք, ջանք ու եռանդ չենք խնայել լավ արդյունքի համար: Ամեն մանրուքը մտածված է: Սցենար ու հերոսներ չկան. ամեն բան հիմնված է զգացմունքների, ապրումների վրա»:

Սյուզի Մելիքյանը նոր տեսահոլովակ կներկայացնի


Սյուզին որոշել է այս տարի ակտիվ լինել երգարվեստում եւ չսահմանափակվել այս տեսահոլովակով.«Առաջիակյում այլ աշխատանքներ էլ կներկայացնեմ, իսկ «Ինձ գրկիր»-ն արդեն իմ ամենասիրելի երգերից մեկն է դարձել: Կարծում եմ` իմ ունկնդիրը եւս կհավանի այն»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյուզի Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին