×


Սյուզին, Լիլիթը, Գաբին, Սեդան, Տիգրանը եւ այլք Նոր տարի են նշել:)

Ամանորյա թողարկումների նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են: Օրերս տոնական տրամադրություն էր տիրում Հայկական երրորդ հեռուստաալիքի “Face Control” ծրագրի տաղավարում, որտեղ BRAVO.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է երգչուհիներ Սյուզի Մելիքյանին, Գաբիին, Սոնե Սիլվերը, Լիլիթ Կարապետյանին, մոդել Սեդա Սերոբյանին եւ այլ մասնակիցների:

Սյուզի Մելիքյանը


“Նմանատիպ հաղորդումներ նկարահանելիս նախընտրում եմ ֆիլմային պատկեր ստանալ: Ցավոք, այս տարի մեր ամանորյա ծրագիրը թեմատիկ ուղղվածություն չունի, սակայն դա չի խանգարի ուրախ տրամադրություն հաղորդել դիտողին: Նանուլը, Լիդուշիկը, Սոնե Սիլվերը, Օլգա Այվազյանը, Սոնա Շահգելդյանը, Անահիտ Շահբազյանը, Գրիգոր Կյոկչյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլք կատարում են ինչպես իրենց երգերը, այնպես էլ համաշխարհային հիթեր”,-մեզ հետ զրույցում ասել է հաղորդավար Տիգրան Հարությունյանն ու հավելել, որ երգիչների ոճով զբաղվել է Արայիկ Գաբաջյանը:

Տիգրան Հարությունյանը` կնոջ հետ


Տոնական ծրագրի բացումը վստահված է ամենափոքրիկ մասնակցին` “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի 4-ամյա  դստերը.“Նանուլի ելույթը երկու դուբլից ենք նկարահանել: Մայրը ուշադիր հետեւում եւ շտկումներ էր անում նրա ելույթի ժամանակ”,-պատմել է Տիգրանը:

Լիլիթ Կարապետյանը


“Face Control”-ի տոնական հաղորդումը եթերում կլինի դեկտեմբերի 31-ի երեկոյան:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին