×


Սնուփ Դոգը մայիսի 17-ին Երեւանում համերգ չի տա

Հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգը մայիսի 17-ին Երեւանում համերգ չի տա: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է համերգի կազմակերպիչ “One Production”-ի տնօրեն Վակա Դավթյանը եւ հավելել, որ մեր մայրաքաղաքում ռեփերը ելույթ կունենա մայիսին մեկ այլ օր, կամ էլ օգոստոսին:

Սնուփ Դոգը մայիսի 17-ին Երեւանում համերգ չի տա


Հիշեցնենք, որ երեկ Facebook-ում “One Production”-ը “իվենթ” էր ստեղծել` հայտնելով մայիսի 17-ին Երեւանի Հրազդան մարզադաշտում Սնուփ Դոգի համերգի մասին: Իսկ ժամեր առաջ ռեփերը Twitter-ի իր էջում տեղեկացրել է այդ նույն օրը Նորվեգիայում կայանալիք իր ելույթի մասին:

Սնուփ Դոգը


Մեզ հետ զրույցում Վակա Դավթյանն ասել է, որ համերգի օրը նախնական էր ընտրված, իսկ “իվենթը” նախատեսված չի եղել լայն լսարանի համար եւ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք.“Այս պահին խնդիրներ կան կապված Հրազդան մարզադաշտի խոտածածկի հետ: Հարցի շուրջ բանակցություններ ենք վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ”:

Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW