×


Սոնա Մաթեւոսյան.«Առաջին օրը չէի հավատում տեսածիս»

Սոնա Մաթեւոսյանն օրերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ զբոսաշրջիկի կարգավիճակում անցկացրել է շուրջ մեկ ամիս.«Երեք տարվա դադարից հետո քրոջս հետ կրկին այցելեցինք Լոս Անջելես, բայց քանի որ վաղուց երազում էինք լինել Նյու Յորքում, առաջինն ուղեւորվեցինք հենց այնտեղ»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է դերասանուհին:

Սոնա Մաթեւոսյանը


Նրան տպավորել է ԱՄՆ ամենամեծ քաղաքը.«Այն, ինչ տեսել էի ֆիլմերում, աչքիս առաջ էր: Առաջին օրը չէի հավատում տեսածիս: Երբ առաջին անգամ հեռվից տեսա երկնաքարերը, ինձ թվաց` նկար է: Եղել ենք զբոսաշրջային մի շարք վայրերում, նաեւ այնտեղ, որտեղ հենց նյույորքցիներն են սիրում այցելել: Այցելել եմ «Պլազա» հյուրանոց, որտեղ շատ հայտնի ֆիլմեր են նկարահանվել, այդ թվում` «Տանը մենակ»-ը: Մի խոսքով, երեք օր ինձ կինոյում եմ զգացել:)»:

Սոնա Մաթեւոսյանը


Սոնայի խոսքով` հագեցած մեկ ամիս է անցկացրել օվկիանոսի հակառակ կողմում.«Որպես դերասանուհի, ինձ շատ հետաքրքիր է Լոս Անջելեսի հայտնի կինոստուդիաներում լինելը: Բախտավոր եմ, որ հնարավորություն ունեցա լինել իմ սիրելի շոուների տաղավարներում, մասնակցել եմ հանրահայտ երգիչ Աշերի համերգին. այդպիսի էներգետիկա վաղուց չէի զգացել: ԱՄՆ-ում բազմաթիվ հետաքրքրություններ կան, ուղղակի պետք է կարողանաս գտնել քոնը»:

Սոնա Մաթեւոսյանը


Դերասանուհին Միացյալ Նահանգներում իրեն ազատ է զգում.«Քայլում ես փողոցով եւ գիտես, որ ոչ ոք չի ոտնահարի քո իրավունքները: Կզարմանայի, որ մենք` հայերս, մեզ այդպես զգայինք մեր երկրում: Բացի այդ, նորից տեսա ու համոզվեցի, թե ինչքան կարոտ կա այնտեղի հայերի մեջ դեպի իրենց հայրենիքը: Բոլորը շատ մտահոգ եւ սրտացավ էին իրենց երկրում կատարվող դեպքերի համար: Հավատացած եմ, որ բոլորն էլ հոգու խորքում անպայման ցանկանում են վերադառնալ Հայաստան. տնից լավ տեղ չկա»:

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին, անդրադառնալով ստեղծագործական կյանքին, ասել է.«Սեպտեմբերից կսկսվի նոր խաղաշրջանը, նաեւ սերիալում նկարահանվելու առաջարկ ունեմ. այժմ բանակցային փուլն է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոնայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին