×


Սոնա Շահգելդյան. «Հարսի շո՞ր. ես ավելի լուրջ բաների մասին եմ մտածում»

Սոնա Շահգելդյանի անձնական կյանքը վերջին ամիսներին մշտական քննարկման թեմա է դարձել: Բանն այն է, որ երգչուհին տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարում է, թե ընտրյալ ունի, սակայն վերջինիս ով լինելը գաղտնի է պահում: Այսօր արդեն Սոնան նրան ներկայացնում է որպես ամուսին:

Սոնա Շահգելդյանը


BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է, թե սիրելիի հետ տեւական ժամանակ ընկերություն անելուց հետո հարաբերություններն օրինականացրել են իր ծննդյան օրը` փետրվարի 14-ին.«Երկուսիս որոշմամբ` հարսանիք չենք արել, պարզապես գնացել ենք զագս: Ոչ մեկին զարմացնելու կամ ցույց տալու բան չունենք: Կարեւորը մեր սերն ու երջանկությունն է»:

Սոնան ճերմակ զգեստի մասին չի երազում.«Հարսի շո՞ր… Հագնելու խնդիր չունեմ, ես բրենդային հագուստ եմ կրում եւ կարող եմ ճոխ հարսի շոր հագնել, բայց ավելի լուրջ բաների մասին եմ մտածում: Եկեղեցի անպայման կգնանք` Աստծո օրհնությունը ստանալու, բայց թե երբ, դեռ պարզ չէ»:

Սոնա Շահգելդյանը


Երգչուհու խոսքով` ամուսնությունից հետո կյանքն ամբողջովին փոխվել է.«Շատ երջանիկ եմ, որ վերջապես գտա իմ կեսին: Դրանից հետո կյանքումս միայն լավ բաներ են եղել»:

Ամուսիններն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մեղրամսի կմեկնեն ավելի ուշ, իսկ ինչ վերաբերում է ընտանիքի համալրմանը, Սոնան ասել է, թե իր հղիության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. «Բնական է, եթե ունեմ ամուսին, պետք է երեխաներ էլ ունենամ: Դեռ հղի չեմ, երբ լինեմ, հաստատ գաղտնի չեմ պահի»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին