×


Սոնա Շահգելդյան.“Դեռ չգիտեմ` երբ կամուսնանանք. կարեւորը ունեմ լավ կողակից”

Սոնա Շահգելդյանը շուտով հանդիսատեսին կներկայացնի իր էքսցենտրիկ էությունը:): Երգչուհու նոր տեսահոլովակը կնկարահանվի “Իմ էքսցենտրիկ էությունը” անգլալեզու ջազ-ֆանկ երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը Նարինե Զարիֆյանն է, իսկ խոսքերը գրել է Աննա Ամիրյանը:

Սոնա Շահգելդյանը


“Ռիթմիկ ու հետաքրքիր երգ է, մյուս կատարումներիցս կտարբերվի: Հիմա պատրաստվում է նկարահանման տաղավարը, զգեստներս էլ արդեն ընտրված են: Ես ոչ միայն երգելու եմ, այլեւ խաղալու, քանի որ երգն իմ մասին է եւ բառերն ինձ են բնութագրում”,-BRAVO.am-ին տեղեկացրել է Սոնան:

Վերջերս Սեւանա լճում Սոնան Էմմիի, Նարեկ Բավեյանի, Սարոյի հետ նկարահանվել է նաեւ ոստիկաններին նվիրված “Պահապան հրեշտակներ” տեսահոլովակում.“Ուրախ եմ, որ մասնակցել եմ համանուն երգի ձայնագրմանը, ոստիկանների աշխատանքը հարգում եմ, ավտոտեսուչների հետ իմ հարաբերությունները միշտ լավ են եղել”:

Սոնա Շահգելդյանը` "Պահապան հրեշտակներ" տեսահոլովակի նկարահանումներին


Հոկտեմբերին Վանաձորում եւ Գյումրիում երգչուհին կմասնակցի հավաքական համերգների, բացի այդ հաճախ երգում է կորպորատիվ միջոցառումներին: Սոնայի խոսքով` աշխատանքին զուգահեռ հասցրել է ոչ միայն մայրիկի, այլեւ սիրելիի հետ հանգստանալ Ծաղկաձորում.“Դեռ չգիտեմ, թե երբ կամուսնանանք եւ կօրինականացնենք մեր միությունը, բայց չեմ բացառում` կարող է եւ հարսանիք չլինի: Փորձում ենք ավելի շատ ժամանակ իրար տրամադրել, ինձ լավ խորհուրդներ է տալիս, հասուն մարդ է: Դեռ չեմ ուզում լուսանկար հրապարակել, նախկինը մնաց նախկին, կարեւորը հիմա ունեմ լավ կողակից”:

BRAVO.am
Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին