×


Սոնա Շահգելդյանը Սիդնեյում արտասվելու առիթ է ունեցել :)

Սոնա Շահգելդյանը գործընկերների`Արսեն Գրիգորյանի, Լեյլա եւ Գարիկ Սարիբեկյանների հետ այսօր ելույթ կունենա Մելբուռնի հայերի առջեւ: Երգչուհին մեկ շաբաթից ավելի է` հյուրախաղերով Ավստրալիայում է եւ, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, հրաշալի ժամանակ է անցկացնում:

Սոնա Շահգելդյանն Ավստրալիայում


“Արդեն իսկ Սիդնեյում մասնակցել եմ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված բարեգործական համերգի, որը շատ լավ անցավ. տեղի հայերը շատ ջերմ են: Իմ երգացանկից վեց երգ եմ կատարել”,-պատմել է նա:

Սոնան աշխատանքը համատեղում է հանգստի հետ եւ բաց չի թողնում տեսարժան վայրեր այցելելու հնարավորությունը: Նրան ամենից շատ տպավորել է կենդանաբանական այգին, որտեղ, տեսնելով կոալաներին, հուզվել է.“Չեք պատրեկացնի` ինչ տեսարան էր. նա իր վեց ամսական ձագին գրկած ծառի վրա քնած էր, իսկ երբ մոտեցա, արթնացավ: Չգիտեմ` այդ պահին ինչ եղավ ինձ հետ, արտասվեցի”:  

Սոնա Շահգելդյանն Ավստրալիայում


Երգչուհին հայրենիք կվերադառնա դեկտեմբերի երեքին` շարունակելու այստեղի գործերը.“Պատրաստվում եմ տեսահոլովակներ նկարահանել, երկու նոր երգ ունեմ, համերգների եմ մասնակցելու Երեւանում”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW