×


Սոնա Շահգելդյանը կներկայացնի իր էքսցենտրիկ էութունը :)

“Իմ Էքսցենտրիկ էութունը”. այսպես է կոչվում այն երգը, որի հիման վրա երեկ նկարահանվել է Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակը: Աբովյան քաղաքի գործարաններից մեկում նկարահանող խումբը պատրաստել էր հատուկ տաղավար, որտեղ Սոնան երգելով արտահայտել է իր զգացմունքները:

Սոնա Շահգելդյանը


Ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, որի հետ երգչուհին առաջին անգամ է համագործակցում. իսկ օպերատորն Արամ Խաչատրյանն է.“Քանի որ երգը Սոնայի ներքին բնության մասին է, տեսահոլովակը հիմնված կլինի սիմվոլների վրա: Եվս մեկ օր նկարահանում կունենանք, որի ընթացքում բացի Սոնայից, հանդես կգան երկու պարող եւ երաժիշտներ: Փակագծերը շատ չբացեմ, բայց նաեւ պայթուցիկներ են պայթելու”, - BRAVO.am-ին պատմել է ռեժիսորը:

Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Արմենի խորհրդով` Սոնան ընտրել էր սեւ զգեստ եւ ոսկեգույն զարդեր, տեսահոլովակում չի կերպարանափոխվելու, բայց խոստանում են էքսցենտրիկ տեսահոլովակ ներկայացնել.“Հետեւում եմ ռեժիսորի բոլոր խորհուրդներին: Նկարահանումը լավ է ընթանում, կարծում եմ` գեղեցիկ կստացվի: Երգս ոճային առումով տարբերվում է նախորդներից, գործիքավորել են Նալբանդյան եղբայրները”,-նշել է երգչուհին:

Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Անգլալեզու “Իմ Էքսցենտրիկ էությունը” երգի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է, խոսքերը գրել է Աննա Ամիրյանը: Պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի վերջին:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին