×


Սոնա Շահգելդյանի եւ Արման Նշանյանի ճանապարհները հատվել են:)

Սոնա Շահգելդյանն ու Արման Նշանյանը պատրաստվում են միասին զուգերգ կատարել: BRAVO.am-ի հետ զրույցում Սոնան հայտնել է, որ դուետի գաղափարը երաժիշտ Լիանա Անդրեասյանինն է, որն էլ երգիչներին առաջարկել է միասին կատարել իր հեղինակային նոր երգը:

Սոնա Շահգելդյանը


“Շուտով տեղի կունենա Լիանայի հեղինակային երգերի համերգը, հատուկ այդ միջոցառման համար էլ պատրաստում ենք դուետը: Շատ գեղեցիկ ու արժեքավոր երգ է, երգելիս նույնիսկ փշաքաղվում եմ, շատ խորիմաստ է, կարծում եմ` երկար կյանք կունենա: Այն դասականի եւ էստրադայի համադրություն է, հետագայում տեսահոլովակով ներկայացնելու նպատակ ունենք”,-ասել է Սոնան ու հավելել. “Արմանը հետաքրքիր մարդ է, նրան որպես դերասան ու երգիչ սիրում եմ”:

Սոնա Շահգելդյանը եւ Արման Նշանյանը դուետ կներկայացնեն


Փետրվարի ընթացքում նա պատրաստվում է նկարահանել իր “Հարսի շոր” երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է լինելու Լուսինե Մարտիրոսյանը.“Արդեն բավական հայտնի գործ է. հարսանիքներին ու միջոցառումներին հաճախ երգում եմ, որոշեցի տեսահոլովակով էլ ներկայացնել: Երգն ավանդական հարսանեկան ծեսի մասին է, հիմա պարերն են բեմադրվում, հարս ու փեսա են լինելու, միգուցե ես էլ պարեմ, բայց այս տեսահոլովակում շեշտը դրվելու է իմ հագուստի ու կերպարների վրա. աշխատում եմ երիտասարդ մոդելավորողների հետ”:

Սոնա Շահգելդյանը


Սոնա Շահգելդյանը նաեւ մեկ այլ զուգերգ ունի ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի հետ: Ինչպես նշել է, Հովհաննես Բադալյանի մշակմամբ “Սարերի հովին մեռնեմ” ժողովրդական երգը կներկայացնեն տեսահոլովակով. “Մի քիչ հետաձգվում է, սկզբում իմ անհատական տեսահոլովակը կնկարվի, հետո` դուետի տեսահոլովակը: Արդեն բազմաթիվ դուետներ ունեմ , չգիտեմ` հաջորդն ում հետ կերգեմ, կարեւորը ոչ թե շատ հայտնի լինի, այլ լավ երգի ու լավ մարդ լինի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Սոնա Շահգելդյանի եւ Արման Նշանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW