×


\"Նոր ալիք 2014\"-ի \"Հանդիսատեսի համակրանք\" մրցանակը Սոնա Ռուբենյանինն է :)

«Նոր ալիք 2014»-ի հաղթողի անունն արդեն իսկ հայտնի է. 228 միավորով ծովափնյա Յուրմալա քաղաքում իրականացվող երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի առաջատար է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն:

Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն


Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում իրար հաջորդում են Ուկրաինայի ներկայացուցիչներ Վիկտորյա Պետրիկը եւ Վյաչեսլավ Ռիբիկովը: Հայաստանի պատվիրակ Սոնա Ռուբենյանը 220 միավորով 6-րդ հորիզոնականում է: Մեր մասնակիցը կատարել է Ազատ Հակոբյանի «Կարոտ» երգը՝  ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանանալով ամենաբարձր՝ 11 միավորին:

Նշենք, որ Սոնան դատարկաձեռն չի վերադառնա հայրենիք. մեր ներկայացուցիչը հաղթել է ոչ պակաս կարեւոր "Հանդիսատեսի համակրանք" անվանակարգում:


Սոնա Ռուբենյանը՝ երաժշտական պրոդյուսերի՝ Անդրեի հետ


Սոնա Ռուբենյանը մրցութային երեք օրվա ընթացքում գեղեցիկ ելույթներ է ունեցել, ինչի համար շնորհավորում ենք երգչուհուն:): 

BRAVO.am
Լուսանկարները՝ «Նոր ալիք» մրցույթի պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին