×


Սոնա.«Տարեդարձիս չեմ հրավիրել պատահական մարդկանց»

Սոնան վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ծննդյան տարեդարձը նշել է Երեւանում: Երեկ մայրաքաղաքի ժամանցի վայրերից մեկում տեղի ունեցած երեկույթին մասնակցել են ինչպես հոբելյարի բարեկամները, այնպես էլ ընկերները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Սոնան


«Յուրահատուկ զգացողություններ ունեմ եւ շատ ուրախ եմ, որ կարողացա տոնել իմ մտերիմների հետ: Քույրերս տարբեր երկրներում են ապրում, բայց հիմա այստեղ են, մյուսներն էլ կգան օգոստոսին: Նրանց ներկայությունն էլ ավելի է նշանավորում օրս: Չեմ հրավիրել պատահական մարդկանց. իմ հյուրերին ի սրտե ցանկացել եմ տեսնել իմ կողքին»,-ասել է նա:

Սոնան եւ Սոֆի Մխեյանը


42-ամյա երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ սիրում է իր տարեդարձերը. «Չսիրողները պատճառաբանում են, թե մեծանում են, իսկ ես շատ շնորհակալ եմ Աստծուն եւ իմ նախնիներին, որ այսօր կամ, երջանիկ եմ եւ շրջապատված իմ հարազատներով»:

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն


Սոնան չի թաքցրել նաեւ տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը.«Միշտ էլ խնդրում եմ, որ հարազատներս առողջ եւ երջանիկ լինեն, ես էլ նրանց կողքին լինեմ. դա ինձ համար ամենակարեւորն է»:

BRAVO.am-ը միանում է շնորհավորանքներին` Սոնային մաղթելով անձնական եւ գործնական նորանոր հաջողություններ:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW