×


Սոնայի եւ Քեւին ՄքՔոյի երեւանյան համերգը, հյուրերն ու զուգերգի պրեմիերան :)

1980-ականներին հայտնի դարձած “Bad Boys Blue” խմբի նախկին մենակատար Քեւին ՄքՔոյը նոյեմբերի 21-ին համերգ է ունեցել երեւանյան “Yans” ակումբում: Երգչի Հայաստան ժամանումը պատահական չէ. BRAVO.am-ը տեղեկացրել է, որ նա զուգերգ ձայնագրելու առաջարկ է արել Սոնային, իսկ նրանց առաջին հանդիպումն ու ելույթը տեղի է ունեցել հոկտեմբերին` Մոսկվայում` “Տաշի շոու”-ի շրջանակում:

Սոնայի եւ Քեւին ՄքՔոյի երեւանյան համերգին


“Do What To Do” զուգերգի տեսահոլովակի նկարահանումը նրանք իրականացրել են երեկվա համերգից առաջ: Քեւին ՄքՔոյը ելույթից առաջ անմիջականորեն շփվում էր ներկաների հետ, BRAVO.am-ի հետ զրույցում էլ նշել է, որ հաճույքով է երգելու հայ հանդիսատեսի համար.“Սիրում եմ զուգերգեր. բեմում միայնակ երգելն ինձ համար այնքան էլ հաճելի չէ: Իմ թիմի հետ որոշեցինք Սոնային առաջարկ անել, լսելով երգը՝ նա հավանեց ու համաձայնեց”:

Միացյալ Նահանգներում ծնված երգիչն իր երաժշտական գործունեությունը ծավալել է Գերմանիայում, այժմ ապրում է Պալմա դե Մալյորկայում: Նա մի քանի անգամ եղել է Հայաստանում` երգելով կորպորատիվ երեկույթների ժամանակ. “Այստեղ ինձ, ինչպես տանը, հանգիստ եմ զգում, մարդիկ շատ բարեհամբույր են, կանայք էլ՝ գեղեցիկ:)”:

Մաշա Մնջոյանը եւ Սոնան


Սոնայի առաջարկով տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է Երեւանում, ռեժիսորն Արեն Բայադյանն է. “Քանի որ չէի կարող երկար ժամանակով մեկնել ու թողնել “Հայաստանի ձայն”-ի իմ մասնակիցներին, Քեւինը եկավ, զուգահեռ նաեւ հայ հանդիսատեսին ներկայացավ: Նրա թիմը չէր պատկերացնում, որ Երեւանում կարող է պրոֆեսիոնալ նկարահանող խումբ լինել, շոկի մեջ էին, կարծում եմ` գլուխգործոց է ստացվելու”, - ելույթից առաջ BRAVO.am-ին պատմել է Սոնան՝ հավելելով, որ նկարահանումը երկար է տեւել.“Քեւինի էներգիան սպառվել էր, նրան ոգեւորում էի, որ չքնի:): Ռեժիսորն առավոտյան է մեզ բաց թողել, որից հետո ցերեկը նկարվել ենք ամանորյա տոնական ծրագրում, 3 ժամ քնել եմ ու եկել համերգի: Ցավոք, շատ երկար չեմ կարող երգել ոչ թե այն պատճառով, որ ի վիճակի չեմ, այլ իմ բենդի երաժիշտները Մոսկվայում են. սովոր եմ կենդանի նվագակցությամբ համերգ ունենալ”:

Քեւին ՄքՔոյի երեւանյան համերգին


Երգիչը կատարել է իր երգացանկից եվրոդիսկո ոճի երգեր, այնուհետեւ բեմ է հրավիրել Սոնային՝ միասին հնչեցնելու “Do What To Do” զուգերգը, որից հետո Սոնան երգել է իր հայտնի երգերից մի քանիսը: Համերգի եզրափակիչ հատվածում ելույթ են ունեցել երիտասարդ ջազ-երգչուհի Սրբուհի Սարգսյանն ու “Allusion” բենդը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին