×


Սոնան, Արամեն, Ռազմիկ Ամյանը եւ Ռուբեն Հախվերդյանը Մոսկվայում մրցանակ են ստացել

Ռուսաստանում հայերի միությունը Մոսկովյան Կրեմլի դահլիճում մրցանակաբաշխություն է իրականացրել` մասնակիցներին շնորհելով “Համաձայնության” մրցանակ։ Այն շնորհվում է այն դեմքերին, որոնք իրենց ներդրումն ու մասնակցությունն ունեն Ռուսաստանի հայերի մշակութային ու քաղաքական կյանքում եւ նպաստել են կապերի ամրապնդմանը։

Ջիվան Գասպարյանը, Զարուհի Բաբայանը, Ռուբեն Հախվերդյանը եւ Ռազմիկ Ամյանը


Համերգին ելույթ են ունեցել եւ մրցանակներ են ստացել Զարուհի Բաբայանը, Սոնան, Ռուբեն Հախվերդյանը, Ռազմիկ Ամյանը, Արամեն, ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները եւ այլք։

Սոնան եւ Քեւին ՄքՔոյը


Մոսկվայում բնակություն հաստատած երգչուհի Սոնան Քեւին ՄքՔոյի հետ կատարել է “Do What You Do”  զուգերգը։ Երգիչը, որը հատուկ այս համերգի համար Պալմա դե Մալյորկայից ժամանել է Մոսկվա, եւս ստացել է մրցանակ։ Սոնայի փոխանցմամբ` իրեն հաճելի է պարգեւատրվել հայ համայնքի կողմից։ Երգչուհին դեռ Մոսկվայում է, հոկտեմբերի վերջին կրկին կվերադառնա Երեւան։

BRAVO.am
Լուսանկարները` երգիչների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին