×


Սոնան եւ Մհերն այսօր սիրո պատմություն կներկայացնեն

Սոնայի եւ Մհերի նոր զուգերգի մասին BRAVO.am-ը պատմել է։ «You Are My Life» տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա այսօր, իսկ մինչ այդ ներկայացնում ենք լուսանկարներ նկարահանման ընթացքից։

Սոնան` «You Are My Life» տեսահոլովակի նկարահանումներին


Երգը նվիրված է մի զույգի սիրո պատմությանը, անգելերեն ու ռուսերեն լեզվով է, երաժշտությունը գրել է Արսեն Բարսամյանը, խոսքերը՝ Աննա Հովները եւ Մհերի պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը։

Սոնայի փոխանցմամբ՝ նկարահանումներին նախապատրաստվել են շուրջ 3 ամիս, մի մասը նկարահանվել է «Հայֆիլմ»-ում.«Մենք երգում ենք, իսկ քասթինգով ընտրված գեղեցիկ զույգը խաղացել է սիրո պատմությունը։ Մասնակցել են պարողներ, դիջեյ, կան մասսայական տեսարաններ։ Այնքան լավ էր անցնում, կարծես տոն լիներ: Արեն Բայադյանի հետ մի քանի անգամ աշխատել եմ. նա սիրում է երկար նկարահանել, որ շատ կադրեր ունենա եւ ընտրի լավագույնը։»։

Մհերը`«You Are My Life» տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի դիզայնով եւ կերպարների ոճով զբաղվել են Արմեն Գալյանն ու Մերի Ստեփանյանը։ Սոնայի վարսահարդարումն ու դիմահարդարումն արել են Սերժ եւ Մերի Հարությունյանները.«Մենք արդյունքից գոհ ենք, եթե ժողովուրդն էլ հավանի, հիթ կդառնա։ Երգի սկիզբը Մհերի կատարմամբ մեղեդային է, այնուհետեւ դառնում է դիսկո։ Կարծում եմ՝ ռիթմը երիտասարդներին դուր կգա, կպարեն ու կուրախանան տարբեր հավաքույթների ժամանակ»։

Երգչուհին BRAVO.am-ին նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում իր գործընկերների հետ կմասնակցի Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարին. «Կոմպոզիտորի անվան ֆոնդը կազմակերպում է համերգներ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, իսկ դեկտեմբերին Կրեմլում տեղի կունենա եզրափակիչ մեծ համերգը»:

«You Are My Life» տեսահոլովակի նկարահանումներին


Սոնան նաեւ հայտնել է, որ մշտապես կապ է պահպանում «Հայաստանի ձայնը» նախագծում իր թիմի հաղթողներ Մաշա Մնջոյանի եւ Ռաիսա Ավանեսյանի հետ. «Ռաիսան այժմ Իրանում է, որտեղ բնակվում ու աշխատում է, բայց շուտով Հայաստան կգա, որ խոստացված մրցանակը՝ տեսահոլովակը նկարահանվի։ Իսկ Մաշան՝ իմ սիրելի բալիկը, «Եվրատեսիլ»-ում բեք-վոկալիստների շարքում է, մաղթում եմ, որ Հայաստանի պատիվը բարձր պահեն»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոնան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին