×


Սոնե Սիլվեր.«Հիմա այդ ոգեւորությունը չկա»

Սոնե Սիլվերը շուտով կներկայացնի իր նոր՝ «Enjoy» երգի տեսահոլովակը, որը նկարահանել է Նիկ Էգիբյանը, իսկ մոնտաժը կիրականացնի Սերժ Գաբյանը։ Ակումբային հաուս ոճում հանդես եկող երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ նոր երգը ֆանկ-դիսկո ոճում է, խոսքերը գրել է հարազատ քույրը, որը նաեւ «Pray To God» երգի բառերի հեղինակն է։ Երաժշտությունն ու գործիքավորումը արել է «Մոնա» ստուդիան, իսկ տեսահոլովակը նկարահանել են Երեւանում:

Սոնե Սիլվերը


«Հատուկ սյուժե չկա. ես կներկայանամ տարբեր կերպարներով՝ կրելով մայրիկիս ատելյեում կարված զգեստները: Նա ինձ համար միշտ գեղեցիկ շորեր է կարում, իսկ ես, ցավոք, բացարձակ հեռու եմ կարուձեւից, միայն դիզայնն եմ նրա հետ քննարկում եւ միասին ենք ոճերը որոշում»,-պատմել է նա:

26-ամյա երգչուհին Երեւանի կոնսերվատորիայում հրաժեշտ է տվել ուսանողական կյանքին, բայց որպես դասախոս սեպտեմբերի 1-ը կդիմավորի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, որտեղ վոկալ է դասավանդում.«Ինձ դուր էր գալիս ուսանողական կյանքը, ուզում էի, որ սեպտեմբերի 1-երը հավերժ լինեն, հիմա այդ մանկական ոգեւորությունը չկա։ Ուսանողներիս հետ չափից ավելի մեղմ ու ընկերական եմ, մեկ-մեկ, երբ զայրանում եմ, ուսանողներս զարմանում են` ասելով, որ ինձ բարկանալը չի սազում։ Կարծում եմ՝ խստությունը տեղին չի. իմ աուրան պետք է այնքան լավը լինի, որ երեխաները սիրով լսարան մտնեն ու հաճույքով երգեն:  Ի ուրախություն ինձ, դասերիցս չեն բացակայում:)»։

Սոնե Սիլվերը՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին


Դադարից հետո Սոնեն ցանկանում է կրկին բենդի հետ ակումբային համերգներ ունենալ. «Եվս մի քանի նոր երգ կներկայացնեմ։ Ռուսալեզու կոմերցիոն երգ էի ձայնագրել եւ համերգին կատարելով՝ լավ արձագանքներ լսեցի, բայց մի տեսակ իմը չէր, այդպես էլ չկարողացա կրկին կատարել»։

BRAVO.am
Լուսանկարները` Մելս Փաշինյանի եւ Սոնե Սիլվերի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին