×


Սովետական էրոտիկա. Ո՞վ է մերկացրել գեղեցկուհիներին :)

Րիմանտաս Դիխավիչյուսը խորհրդային շրջանի լուսանկարիչ է եւ ի ծնե ռոմանտիկ: Հենց ռոմանտիկությունն է օգնել նրան դառնալ առաջինը, ում Խորհրդային Միության տարիներին հաջողվեց հեղինակային ալբոմ թողարկել, որում փառաբանվում է կնոջ գեղեցկությունը: “Ծաղիկները ծաղիկների մեջ” կոչվող այս ալբոմը 1987 թվականին ներկայացվել է մոսկովյան Գրքի միջազգային տոնավաճառում` ունենալով փայթած ռումբի էֆեկտ:


“Նյու” ոճի պրոֆեսիոնալ ու գեղեցիկ մատուցումը զարմացրել է արտասահմանցի փորձագետներին, չէ՞ որ այն 70 տարի արգելված է եղել երկրում: Րիմանտասը նշել է, թե երբեւէ չի մտածել այդ մասին, պարզապես ստեղծել է կնոջ մարմինը ներկայացնող պոետիկ, բարձրակարգ լուսանկարներ.“Ոչ թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, այլ մենք պետք է փրկենք գեղեցկությունը”,-ասել է նա:


Լուսանկարները նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Րիմանտասը դրանք մի շնչով է ստեղծել.“Իրականում այս ալբոմը երկար տարիների աշխատանքի արդյունք է”,-պատմել է նա:


BRAVO.am-ն առաջարկում է ներթափանցել լուսանկարչի աշխարհ եւ գնահատել նրա ստեղծագործությունների գեղեցկությունը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը՝ adme.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին