×


Սուսաննա Պետրոսյանը` թանկ հոլովակի եւ ապագա փոքրիկի մասին

Սուսաննա Պետրոսյանն օրերս նոր տեսահոլովակ ներկայացրեց: «Իմ…»-ը,  ինչպես հայտնել է BRAVO.am-ին, կարեւոր եւ թանկ է իր համար.«Ամուսնուս հանդիպելուց հետո եմ գրել` նրա շնորհիվ եւ իմ զգացմունքներով: Շատ ուրախ եմ, որ առ այսօր ոչինչ չի փոխվել: Հուսամ՝ մարդկանց կյանքում տեղ կգտնի այս երգը, եւ ամեն մեկը կգտնի իր «իմ»-ը: Այն հատուկ շարունակություն չունի. բազմակետերի տեղում յուրաքանչյուրը կարող է իրենն ավելացնել»:

Կադր Սուսաննա Պետրոսյանի «Իմ» հոլովակից


Պարզվում է` տեսահոլովակի համար ստիպված են եղել կրկնակի աշխատել. «Առաջին կադրերը տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէր օգտագործել: Նոր նկարահանումն իրականացրել ենք Չինաստան մեկնելուց ժամեր առաջ` Նիկ Էգիբյանի շնորհիվ, ով ոչ միայն մտահղացման հեղինակն է, այլեւ օպերատորն ու ռեժիսորը»,-պատմել է երգչուհին:

Երաժշտության հեղինակն Արթուր Ալեքն է, իսկ խոսքերը Սուսաննան է գրել. «Երբ Արթուրից նվեր ստացա այս երգը, երեկո էր, տուն գնացի եւ չկարողացա քնել: Շատ էի հավանել, եւ ինքնաբերաբար սկսեցի գրել բառերը: Առավոտյան նրան հայտնեցի, որ պատրաստ է, շատ զարմացավ:)»:

Սուսաննա Պետրոսյանը


Հղիության վերջին շրջանում գտնվող երցչուհին տեղեկացրել է, որ առաջնեկը կծնվի ամռանը.«Աննկարագրելի զգացողություններ ունեմ: Այժմ ավելի շատ մտածում եմ` ինչ տեսք է ունենալու: Կարծում եմ՝ ծնվելուց հետո կկարոտեմ այս շրջանը, նրա հետ շփումը, փորիկից խոսելը:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Սուսաննա Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին