×


Սուրեն Առուստամյանն ու Արթուր Մարգարյանն ուզում են “տիրանալ” Էրիկ Կլեպտոնի կիթառին :)

Համաշխարհային ճանաչում ունեցող անգլիացի կիթառահար եւ երգահան Էրիկ Կլեպտոնն ու իր երաժշտարվեստի սիրահարները նշում են “Slowhand” ալբոմի թողարկման  35-ամյակը:): Այս առիթով երաժիշտը ներկայացրել է “Cocaine” հիթի կիթառային ակորդների նոր շարք, բացի այդ, հենց այս ստեղծագործության լավագույն քավերի մրցույթ է հայտարարել:

Սուրեն Առուստամյանը


Նշենք, որ մրցույթին մասնակցում են նաեւ մեր հայրենակիցները, որոնց թվում` երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը եւ կիթառահար Արթուր Մարգարյանը: Սուրենի օգտին կարող եք քվեարկել` անցնելով հետեւյալ հղմամբ` http://www.talenthouse.com/creativeinvites/preview/a4622c97de819fea571b05cc88bade1f/839 , իսկ Արթուրի օգտին քվեարկել ցանկացողների համար նախատեսված է այս հղումը` http://www.talenthouse.com/creativeinvites/preview/a8f18ad3601d86600533f13888a56b78/839

Արթուր Մարգարյանը


“Cocaine”-ի լավագույն քավերի հեղինակը “Universal Music Enterprises” ընկերության կողմից որպես մրցանակ կստանա 2500 դոլար արժողությամբ Fender "Blackie" կիթառ եւ “Slowhand” վերաթողարկված ալբոմի վինիլային տարբերակը, իսկ նրա կատարումը կտեղադրվի Էրիկ Կլեպտոնի “Ֆեյսբուք”-ի պաշտոնական էջում:

Հայ կիթառահարներին հաղթելու համար հարկավոր է նաեւ ձեր աջակցությունը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 6-ին: BRAVO.am-ը հաղթանակ է մաղթում մեր երաժիշտներին:):

Սուրեն Առուստամյանը


Ստորեւ առաջարկում ենք ունկնդրել Էրիկ Կլեպտոնի “Cocaine” ստեղծագործությունը, ինչպես նաեւ մրցույթի հայ մասնակիցների ներկայացրած քավերները: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW