×


Սոֆի, Անդրե, Ավետ. “Նազենի Հովհաննիսյան, ուտենք քեզ” :)

Այսօր` հուլիսի 18-ին, Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Դերասանուհի-հաղորդավարուհին դարձել է 32 տարեկան: Հոբելյարին ինքնատիպ անակնկալ են մատուցել մտերիմ ընկերները` Սոֆի Մխեյանը, Անդրեն եւ Ավետ Բարսեղյանը:

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


“Մի քանի կիլոգրամ ընտիր, անյուղ միս խառնել մեծ քանակության ինտելեկտուալ ուղեղի հետ։ Անդադար հարել՝ ընթացքում ավելացնելով չնաշխարհիկ գեղեցկության մեծ չափաբաժին։ Չմոռանալ ավելացնել ընկերասիրություն եւ հայրենասիրություն` ըստ ճաշակի։ Ճաշի մի քանի գդալ խիզախություն, “բնածին շարմ” կոչվող դժվար ճարվող համեմունք, եւ նա պատրաստ է”. ահա այս “բաղադրատոմսն” են նրանք հրապարակել սոցիալական ցանցերի իրենց էջերում:):

Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն եւ Ավետ Բարսեղյանը


Սոֆին, Անդրեն եւ Ավետը վերոնշյալ գրառումն ավարտել են հետեւյալ տողերով. “Այո՛, բաղադրատոմսը վաղուց հայտնի է բոլորին, բայց միայն Էմմային եւ Գառնիկին է հաջողվել, այն էլ մեկ անգամ, պատրաստել այդպիսի գլուխգործոց։ Ծնունդդ շնորհավոր, անկրկնելի ամենաՆազենի ջան: Ուտենք քեզ”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նազենի Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին