×


Սոֆի Մխեյան.«Ես չեմ դավաճանում»

Սոֆի Մխեյանը BRAVO.am-ի հետ նոր զրույցում խոսել է նոր տեսահոլովակի, շրջագայությունների, ջերմ հանդիսատեսի կարեւորության, կյանքում երջանիկ լինելու իր բանաձեւի  եւ սպասվող հանգստի մասին:

Սոֆի Մխեյանի «Սիրո տոն» տեսահոլովակի նկարահանումներին


-Վերջերս ներկայացաք «Սիրո տոն» երգի տեսահոլովակով, որում ոչ ստանդարտ կերպարները հաճելիորեն զարմացրին հանդիսատեսին։ Միայն եղանակային պայմանները նպաստեցին նման վառ ու արեւոտ երգի ստեղծմանը, թե՞... :):


-Կյանքումս առաջին անգամ մի փոքր անհամեստություն անեմ. կասե՞ք` իմ տեսահոլովակներից որը ոչ ստանդարտ չէ եւ երբ եմ ես ոչ ստանդարտ կերպարներով հանդես եկել։ Ես նման բան չեմ հիշում: «Սիրո տոն»-ը նույնպես բացառություն չէ. սոֆիական է ամեն ինչ... Ես չեմ դավաճանում իմ հանդիսատեսին։

-Տարբեր շրջագայություններ եք ունեցել Հայաստանի մարզերում, Արցախում, ինչպես նաեւ արտերկրում՝ Ֆրանսիա, Իտալիա, Չեխիա, Չինաստան։ Կա՞ն այնպիսինները, որոնք ինքներդ Ձեզ համար առանձնացրել եք: Եթե՝ այո, կպատմե՞ք մի փոքր:
                                                                                                                                                                           
-Իմ բոլոր շրջագայությունների ընթացքում հանդիսատեսն է իմ յուրաքանչյուր համերգ անմոռանալի եւ հետաքրքիր դարձնում: Ամեն երկրում ունեցած համերգներն էլ յուրովի գեղեցիկ են եւ սպասված: Դրա համար միմիայն շնորհակալ եմ հանդիսատեսիս, ում շնորհիվ դրական լիցքերով ու էմոցիաներով ամեն անգամ վերադառնում եմ Երեւան: Թերեւս առանձնացնեմ զինվորների համար երգելը. մեկ այլ աշխարհ է, որը բառերով չես կարող նկարագրել:

Սոֆի Մխեյանի «Սիրո տոն» տեսահոլովակի նկարահանումներին


-Արդեն ամառ է, եղանակը Հայաստանում բավական շոգ է։ Հանգստի մեկնելու պլաններ կա՞ն։

-Իհարկե, ծրագրեր կան, բայց առաջին անգամ  հանգիստս կարող է համեմված լինի աշխատանքային հաճելի պարտականությունների կատարմամբ:

-Միայնա՞կ հանգստի սիրահար եք, թե՞… :): 
-Թե…)))                                                                                                                                             

-Արդեն տեւական ժամանակ է` ինչ այս ոլորտում եք, եւ բնական է՝ հանդիպել եք նաեւ դժվարությունների, բայց դրանց մեջ եղե՞լ են այնպիսինները, որոնք անլուծելի են թվացել։

-Հաղթահարելի են այն դժվարությունները, երբ դու գիտես՝ ինչ ես ուզում, ուր ես գնում ու ինչի համար ես գնում: 

Սոֆի Մխեյանի «Սիրո տոն» տեսահոլովակի նկարահանումներին


- Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, երգարվեստում նույնպես կա մրցակցություն։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում դրան։

-Ես առողջ մրցակցության կողմնակից եմ: Առողջ մրցակցությունը որակ է ստեղծում: Իսկ որակի կարիք, ինչպես յուրաքանչյուր ասպարեզում, շոու բիզնեսում նույնպես  կա։

-Կա՞ն բաներ, որոնք ցանկացել եք անել, բայց դեռ չեք հասցրել։

-Այդ հարցին պատասխանելու համար դեռ վաղ է:

-Լինելով սիրված եւ այս ասպարեզում հաջողակ երգչուհի, այդուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, ի՞նչը կարող է երջանկացնել մարդուն։

-«Երջանկություն» ասվածը հարաբերական է, եւ յուրաքանչյուր ոք կարող է երջանկանալ նրանով, ինչի կարիքն ունի:

Սոֆի Մխեյանի «Սիրո տոն» տեսահոլովակի նկարահանումներին


-Ի՞նչ է պակասում Հայաստանին՝ երջանիկ լինելու համար։ 
-Ամենագլխավորը՝ խաղաղություն:

-Իսկ Ձե՞զ։):

-Կյանքս դեռ առջեւում է:):

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Սյուզի ESEI Աղաջանյանի եւ Սոֆի Մխեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին