×


Սոֆին, Միհրանը, Աննան, Ռիչարդը, Ագնեսան եւ այլք` Արամեի “Քավոր”-ի շնորհանդեսին :)

Արամեն այսօր երկրպագուների եւ ընկերների համար մակագրել է իր նոր ձայնասկավառակի առաջին օրինակները: “Քավոր” CD-ի շնորհանդեսը տեղի է ունեցել երգչի անունը կրող կարաոկե-ակումբում: Գործընկերներից նրան շնորհավորելու էին եկել Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Վահագն Գրիգորյանը, Ռիչարդ Մադլենյանը, Ագնեսա Շահնազարյանը, Անգելինա Գասպարյանը եւ այլք:

Արամեն մակագրել է "Քավոր" CD-ի առաջին օրինակները


Ալբոմն իր անվանումը ստացել է համանուն երգից, որի տեսահոլովակի պրեմիերան օրեր առաջ էր: CD-ում ընդգրկված 12 երգից մի քանիսի երաժշտության հեղինակը հենց երգիչն է, նա համագործակցել է նաեւ Ռիչարդ Մադլենյանի, Վաչե Ավեյանի, Հայկոյի, Մանե Հակոբյանի, Րաֆֆի Ալթունյանի եւ այլ երգահանների հետ:

Միջոցառման ընթացքում երկրպագուները երգչի համար իրենց պատրաստած կարճամետրաժ ֆիլմն են ցուցադրել, բացի այդ դիպլոմներ են հանձնել, որոնցից կնոջ համար նախատեսվածը հետեւյալ գրությամբ է` “Տրվում է Արամեի միակ սիրելի Աննա Թովմասյանին”:):

Աննա Թովմասյանը եւ Արամեն


Արամեն ձայնասկավառակի անվանումը բառախաղի է վերածել` “Քավոր-Cover”, ու թեեւ համացանցի մասսայականացման արդյունքում CD թողարկելն այլեւս շահավետ չէ, իմիջային բնույթ է կրում. ցանկացել է երգերը համախմբել եւ նոր այցեքարտ ունենալ: Նա երեւանյան շնորհանդեսից հետո պատրաստվում է մեկնել հյուրախաղերի եվրոպական քաղաքներ, որտեղ եւս կներկայացնի նոր ալբոմը:

Դիանա Մալենկոն եւ Սյոմա Կոդաբաշյանը` Արամեի "Քավոր" CD-ի շնորհանդեսին


“Քավոր” տեսահոլովակի ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ երկրպագուների համար կարեւոր է օրիգինալ ձայնասկավառակը երգչի ստորագրությամբ ունենալը.“Համանուն երգի գրվելու ընթացքում արդեն պայքարում էի, որ այն տեսահոլովակ ունենա, ինձ էլ վստահվեց նկարահանելը: Կարծում եմ` հաջողություն կունենա, քանի որ քավորը հայ ընտանիքներում սուրբ մարդ է համարվում”:

Ռիչարդ Մադլենյանը, Ագնեսա Շահնազարյանը եւ Վահագն Գրիգորյանը


Նոր ձայնասկավառակում ներառված են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր` “Քավոր”, “Հայ սեր”, “Արահետ”, “Մամա”, “Ո՞ւր ես, ջանս”, “Սիրո նոր ժամանակ” եւ այլն: Նաեւ ընդգրկված է զուգերգ Հռիփսիմե Հակոբյանի հետ, որը կոչվում է “Նոր կյանք”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին