×


Սոֆյա Պողոսյան. “Անուշն իրականում թույլ ու անպաշտպան է”

“Անծանոթը” սերիալի գլխավոր հերոսուհուն` Մերիին մարմնավորող Սոֆյա Պողոսյանին դարձյալ կտեսնենք հեռուստաէկրանին: Դերասանուհին նոր` “Սիրո գերին” հեռուստասերիալում կմարմնավորի Անուշին: Սերիալը հերոսուհու եւ իրեն բռնաբարած տղամարդու եղբոր հանդիպման, նրանց միջեւ ծագած զգացմունքի մասին է` համեմված այլ զարգացումներով:

Սոֆյա Պողոսյանը


“Զգացմունքային կերպար է: Դաժան ճակատագրի հետեւանքով կոպտացած ու ագրեսիվ դարձած Անուշն իրականում թույլ ու անպաշտպան է: Նա տարբերվում է մինչ այդ խաղացածս դերերից եւ հենց դրանով էլ գրավել է ինձ”,- Bravo.am-ին ասել է Սոֆյան:

Սոֆյա Պողոսյանն` ամուսնու հետ


Դերասանուհին բազմիցս նշել է, որ առաջարկ ստանալիս կարեւորում է  ֆիլմի սցենարը, աշխատանքային թիմը եւ խաղընկերներին: Եթե այդ ամենը համապատասխանում է իր պատկերացումներին, համաձայնում է նկարահանվել սերիալում. “Դրանք այն նախապայմաններն են, որ տրամադրում են սիրով աշխատելուն: Ցանկացած աշխատանք պետք է սիրով կատարել, այս բնագավառում առավել եւս”:

Սոֆյա Պողոսյանը


Ի դեպ, նշենք, որ Սոֆյան շուրջ մեկ տարի չի նկարահանվել: Մեզ հետ զրույցում նա անկեղծացել է` ասելով, որ այդ ընդմիջումն, իսկապես, կարեւոր է համարում. “Պետք չէ հոգնեցնել հեռուստադիտողին: Բացի այդ, դերասանի համար եւս կարեւոր է դադարը: Այս ընթացքում հասցրել էի կարոտել թե՛ նկարահանման ընթացքին, թե՛ նկարահանման հրապարակում տիրող յուրահատուկ մթնոլորտին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին