×


Սպասելի եւ անսպասելի Ալլա Լեւոնյանը :)

“Բարեւ”` այսպես է կոչվում Ալլա Լեւոնյանի հեղինակային նոր երգը, որը շուտով տեսահոլովակ կունենա: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ինչպես “Իզուր”-ի ժամանակ, այս դեպքում էլ նախաձեռնությունն իրենը չի եղել.“Գաղափարը ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանինն է,: Հետաքրքիր սյուժե է մտածել. սեպտեմբերին կտեսնեք սպասված եւ անսպասելի Ալլա Լեւոնյանի:)”:

Ալլա Լեւոնյանը` "Բարեւ" տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհին, ինչպես հուշում է երգի անվանումը, ողջունում է ծանոթներին եւ անծանոթներին.“Նկարահանման հրապարակում հայաստանաբնակներ եւ սփյուռքահայեր էին հավաքվել, ուրախ մթնոլորտ էր, եւ արհեստական ոչինչ չկար: Բայց մինչ պրեմիերան, կթողարկեմ մենահամերգիս տեսաերիզն ու ձայներիզը”:

Ալլան ընտանիքի հետ նոր է վերադարձել Երգիպտոսից, ուր մեկնել էին հանգստանալու.“Շուտ ճանապարհորդեցինք, քանի որ առաջիկայում շատ անելիքներ ունեմ”:

Ալլա Լեւոնյանը` երեխաների հետ


Երգչուհին հունիսի 26-ին տոնել է 40-ամյակը.“Միշտ ամուսնուս ասում եմ, որ ծննդյանս օրն ուզում եմ իր հետ հանգիստ մթնոլորտում անցկացնել, սակայն չի ստացվում: Այս անգամ էլ թեեւ որոշել էի ոչինչ չանել, արտասահմանից եկած ընկերներս մնացին այնքան ժամանակ, որ միասին տոնենք: Երգ, պար, հաճելի միջավայր եւ հետաքրքիր նվերներ ու անակնկալներ` այսպես նշեցի տարեդարձս”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից եւ Ani$Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին