×


Սպարտակ Պատվականյանը` երկրից հեռանալու եւ այն աղջկա մասին, ում կարոտում է

Հայկական մի շարք հեռուստասերիալներից հայտնի Սպարտակ Պատվականյանը, ով նաեւ լողի մարզիչ եւ դիզայներ է, համալրել է այն հայտնիների շարքն, ովքեր հեռացել են Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով այլ երկրում: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ մեկ ամիս է, ինչ ապրում է Մոսկվայում:

Սպարտակ Պատվականյանը


«Կարծում եմ` դեռ շատ տարիներ կապրեմ այստեղ: Եղբայրներիցս մեկի հետ եմ ապրում: Եթե անկեղծ, արդեն խղճում եմ այդտեղ ապրող հայերին: Շատ եմ կարոտում մեր հայրենիքը, բայց այլեւս այդտեղ ապրել հնարավոր չէր: Այնպիսի իրավիճակ չի ստեղծվել երկրում, որ մարդիկ մնան իրենց տներում: Ինձ Հայաստան մենակ կարոտը հետ կբերի»,- նշել է նա:

Ըստ Սպարտակի` «Հարազատ թշնամի» սերիալի ավարտից հետո, որտեղ մարմնավորում էր մեծահարուստի որդու, նկարահանվելու առաջարկներ կրկին ունեցել է, ինչը, սակայն, իրեն որոշումից հետ չի պահել.«Ես արդեն այստեղ աշխատանք ունեմ: Սա Հայաստանը չէ, ու ուզած-չուզած աշխատում ես եւ ավելի շատ վաստակում, քան մեր երկրում: Իմ մասնագիտություններից եւ ոչ մեկով այստեղ չեմ զբաղում: Փոքրիկ բիզնես եմ հիմնել, բայց գործս ընդլայնելու նպատակներ ունեմ»:

Լիկա Սալմանյանը, Սպարտակ Պատվականյանը եւ Լուիզա Ղամբարյանը


Նրա փոխանցմամբ՝  անձնական նորություններ դեռեւս չունի, բայց Հայաստանում կա մեկն, ում շատ է կարոտում.«Թե ով է այդ անձնավորությունը, դեռեւս չեմ ուզում բարձրաձայնել: Ժամանակին կբացեմ բոլոր փակագծերը»,- ասել է Սպարտակն ու խոստացել իր կյանքի փոփոխությունների մասին առաջինը պատմել BRAVO.am-ին:

BRAVO.am 
Լուսանկարները` Սպարտակ Պատվականյանի անձնական արխիվից եւ Լուիզա Գրագատիի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW