×


Սրբուկի անսպասելի ելույթները Երեւանի տարբեր վայրերում :)

Սրբուհի Սարգսյանն այս օրերին իր դեբյուտային՝ «Եթե կարող ես» երգով ֆլեշմոբ է իրականացնում։ Երգչուհին անսպասելիորեն հայտնվում է Երեւանի տարբեր վայրերում ու կատարում իր նոր ռիթմիկ երգը։

Սրբուհի Սարգսյանը


BRAVO.am-ը լուսանկարել է, թե ինչպես է Սրբուկը հայտնվում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջոցառմանը։ Նա անմիջականորեն շփվել է ուսանողների հետ եւ, իհարկե, երգել նրանց համար։ Այսօր երգչուհին կհայտնվի երեւանյան սրճարաններից մեկում, սակայն չենք բացահայտի վայրը՝ չխափանելու անսպասելիության գործոնը:)։

Հաշվի առնելով նախատոնական անցուդարձն ու եղանակը՝ Սրբուկը ֆլեշմոբը դեռեւս իրականացնում է միայն մայրաքաղաքում։ Անցորդների, ներկաների համար առաջին հայացքից տարօրինակ է, որ նա կատարում է միայն «Եթե կարող ես» երգն ու հեռանում.«Իմաստն այն է, որ ընդամենը մեկ երգով անակնկալ անեմ: Այդպես երգս կհիշվի։ Ես կարող եմ ամեն պահի ու ամեն տեղ երգել, անհարմարավետություն չեմ զգում, որովհետեւ սիրով եմ իմ գործն անում։ Այդ պահերին ավելի քան անկեղծ եմ, չեմ վախենում անսպասելի իրավիճակից»։

Սրբուկի ելույթը Սլավոնական համալսարանում


22-ամյա երգչուհին տարեմուտը կնշի աշխատանքային մթնոլորտում՝ երգելով ժամանցի վայրերում։ Նա BRAVO.am-ի հետ ամփոփել է նաեւ 2016 թվականը.«Այս տարին ինձ համար հաջող էր: Դեռ տարեսկզբին նշել էի, որ պետք է երկու հոլովակ ունենամ, այդպես էլ եղավ՝ Գարիկ Պապոյանի հեղինակած «Boat»-ը եւ «Եթե կարող ես»-ը։ Կարողացա պլանավորածս իրագործել, եթե հաջորդ տարին էլ նույն կերպ աշխատեմ, շատ ուրախ կլինեմ։ Նախատեսում եմ նոր երգերի պրեմիերաներ ու հետաքրքիր ձեւաչափով համերգներ, որ հանդիսատեսին էլ հաճելի լինի»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին