×


Վահագն Գրիգորյանի եւ որդու անակնկալն Իռեն Ուլիխանովայի 32-ամյակին

Իռեն Ուլիխանովայի համար մարտի 15-ը տոնական էր. երեկ նա դարձել է 32 տարեկան: Պարուհին թեեւ այնքան էլ չի սիրում նշել ծննդյան տոները, ուրախ ժամանց է ունեցել ընտանիքի եւ մտերիմների հետ, իսկ տորթի մոմերը փչելիս մտապահել է ցանկություն, որ կյանքն ավելի դյուրին դառնա:

Վահագն Գրիգորյանը եւ Իռեն Ուլիխանովան


“Քանի որ ընկերների հետ հաճախ ենք խնջույքներ կազմակերպում, ծննդյան եւ սովորական օրերի միջեւ այնքան էլ մեծ տարբերություն չեմ տեսնում”,- BRAVO.am-ին ասել է հոբելյարն ու հավելել.“Կեսգիշերին ամուսինս առաջինը շնորհավորեց, հետո տղաս` ասելով, որ հայրիկի հետ անակնկալ ունեն ինձ համար: Հետո պարզվեց, որ հայր ու տղա միասին էին ընտրել գեղեցիկ ծաղկեփունջը, իմ սիրելի օծանելիքն ու տորթը: Այնուհետեւ ծնողներս զանգահարեցին եւ շնորհավորեցին”:

Վահագն Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Իռեն Ուլիխանովան եւ Սոֆի Դեւոյանը


Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնի պարուհին նվերների մասին խոսելիս նշել է, որ ուրախացնում են բոլորը, սակայն չի սիրում, երբ կենդանիներ են նվիրում.“Շատ եմ սիրում կենդանիներ, բայց դեռեւս պատրաստ չեմ պահել: Բոլորը սպասում են, թե երբ կասեմ` պատրաստ եմ, կարող եք նվիրել:): Առայժմ չեմ ասի նման բան”:

Իռեն Ուլիխանովան


Ամենատպավորիչ տարեդարձերից Իռենն առանձնացրել է 25-ամյակը, երբ Ղազախստանում  հյուրախաղերի ժամանակ տոնել է 4 օր շարունակ: Իսկ ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին` նա ասել է, որ սերիալներում եւ հեռուստատեսային այլ նախագծերում նկարահանվելու առաջարկներ ունի, սակայն կընտրի միմիայն իրեն հոգեհարազատը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իռեն Ուլիխանովայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին