×


Վահան Խաչատրյանի «Momento mori»-ն եւ Սեդա Մանուկյանի՝ միայն տղաներով ֆեշն շոուն

Նորաձեւության ոլորտի ներկայացուցիչները վերջին երեք օրերին «Երեւան էքսպո» կենտրոնում մասնակցել են «Թեթեւ արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձեւության օրեր» խորագրով միջոցառմանը։ Երեկ BRAVO.am-ը ներկա է եղել եզրափակիչ ցուցադրությանը։ 

Վահան Խաչատրյանի «Momento mori» հավաքածուի ցուցադրությանը


Հյուրերը դիտել են երկու հավաքածու, որոնցից առաջինը նախատեսված է միայն կանանց, երկրորդը՝ տղամարդկանց համար։ Դիզայներ Վահան Խաչատրյանը ներկայացրել է «Momento mori» գարուն-ամառ 2017 նոր հավաքածուն, որում ներառված է 20-ից ավելի զգեստ:

«Հին լատինական ասացվածքի իմաստն է՝ «հիշի՛ր մահվան մասին»։ Հիմնականում ոգեշնչվել եմ կաթոլիկ եկեղեցու սիմվոլիկայից, սրբապատկերներից եւ այլն։ Զգեստների վրա տպված գանգերը, ծաղիկները, թիթեռները եւ մյուս մանր դետալները խորհրդանիշեր են»։

Վահան Խաչատրյանի «Momento mori» հավաքածուի ցուցադրությանը


2-րդ հատվածում տղա մոդելները ներկայացրել են միջոցառման համակազմակերպիչ  «Ատեքս» նորաձեւության կենտրոնի դիզայներ Սեդա Մանուկյանի «Back To Black» հավաքածուն։ Նա շուրջ 13 տարի նորաձեւության ոլորտում է, բացի մոդելավորումը, դեֆիլեի մասնագետ է եւ դասավանդում է մոդելներին:

Սեդա Մանուկյանի «Back To Black» հավաքածուի ցուցադրությանը


«Ի սկզբանե ստեղծել եմ միայն տղաների հագուստ, ոգեշնչողն էլ հենց արական սեռի ներկայացուցիչներն են։ Այս անգամ որոշեցի «պրետ-ա-պորտե» հավաքածու ստեղծել միայն սեւ գույնի մեջ, բայց աքսեսուարների միջոցով կոտրել մգությունը։ Տղաները ցուցադրված շապիկներն ու շորտերը կարող են կրել նաեւ առօրյայում, պարզապես պոդիումի համար վառ շեշտադրումներ ենք արել»,-նշել է Սեդան:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին