×


Վահե Թիլբյանը` “Եվրատեսիլ 2015”-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորված “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Առաջին ալիքը խոստացել էր այսօր հայտնել խմբի երրորդ մասնակցի անունը:

Վահե Թիլբյանը


Եվ այսպես, այս տարի Վիեննայում կայանալիք երգի հեղինակավոր մրցույթում  մեր երկրի պատվիրակներից մեկը Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Եթովպահայ երգիչն ունի յուրօրինակ երաժշտական ոճ` ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական եւ լատինական երաժշտություն:

Վահե Թիլբյանը


Թե ովքեր կմիանան ֆրանսահայ երգիչ Եսայիին, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանին եւ եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանին, կտեղեկացնենք հաջորդիվ: Իսկ հիմա առաջարկում ենք լսել Վահեի կատարումներից մեկը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին