×


Վահե Խանամիրյանի անակնկալը Լիլիթ Մուրադյանի 24-ամյակին :)

Լիլիթ Մուրադյանն անիմաստ է համարում տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունները: Երեկ էլ հաղորդավարուհին ծննդյան 24-ամյակը նշել է ընկերական նեղ շրջապատում.«Չեմ սիրում, երբ ամեն տարի մեծ խնջույքներ են կազմակերպում: Հաջորդ տարի իմ 25-ամյակն ու Վահեի 30-ամյակը մեծ շուքով կնշենք»:

Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը


Հոբելյարին գեղեցիկ անակնկալ է մատուցել ամուսինը.«Կեսգիշերին նա ողջ տունը պատել էր ծաղիկներով, իսկ նվերը մեկ օր շուտ էր հանձնել: Ընկերներիս ու բերկամներիս կողմից էլ հաճելի մի շարք իրեր եմ ստացել, շնորհավորանքների պակաս չեմ ունեցել. բոլոր ընկերներս, հարզատներս ու մտերիմներս հղել են իրենց ջերմ մաղթանքները»:

Վերհիշելով իր ամենատպավորիչ ծննդյան օրը` Լիլիթն առանձնացրել է 23-ամյակը, որն ամուսնու հետ նշել է Հունաստանում: Այս անգամ էլ տոնական տորթի մոմերը փչելիս նա կարեւոր երազանք է մտապահել, բայց նախընտրում է չբարձրաձայնել, որ շուտ իրականանա:):

Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը


BRAVO.am-ը շնորհավորում է հաղորդավարուհուն ու ամենայն բարիք մաղթում:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին