×


Վահե Հարությունյանը կնոջը եւ դստերը տարել է իր երազանքների երկիր:)

Ֆրանսիա. ահա այս երկիրն էր ընտրել երգիչ, ռեժիսոր Վահե Հարությունյանն ընտանիքի հետ ամառային հանգիստն անցկացնելու համար, որտեղից օրերս վերադարձել է դրական տպավորություններով եւ ֆրանսիաբնակ բարեկամներից կարոտն առած:):

Վահե Հարությունյանը


“Վաղուց էի պլանավորել այս ուղեւորությունը. այնտեղ է ապրում հորեղբորս ընտանիքը, բայց միշտ հետաձգվում էր: Իմ երազանքների երկիրն է` ամենառոմանտիկն ու երաժշտականը, ինչի գլխավոր մեղավորը Շառլ Ազնավուրն է”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Երգչի խոսքով` եթե երբեւէ որոշի Հայաստանից դուրս ապրել, ապա բնակություն կհաստատի Ֆրանսիայում.“Ես, կինս եւ մեր փոքրիկը նախընտրում ենք հանգստի ակտիվ տարբերակը, սիրում ենք շրջագայել ու նորանոր արկածների միջով անցնել: Այս ճամփորդության ընթացքում այցելեցինք Կանն, Փարիզ, եղանք նաեւ Մոնակոյում: Տպավորություններն աննկարագրելի են”:

Վահե Հարությունյանը` կնոջ եւ դստեր հետ


Վահեն տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կլինեն տեսահոլովակների պրեմիերաներ, որոնց ռեժիսորն ինքն է, իսկ հոկտեմբերին հանրությանը կներկայացնի արդեն իր նոր երգն ու տեսահոլովակը:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահե Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին