×


Վահե Սայան.«Բաժանվելուցս հետո են զարգացել իմ եւ Շուշաննայի հարաբերությունները»

Այսօր համացանցում լուրեր են տարածվել, որ հայկական մի շարք սերիալներից հայտնի Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանը սիրավեպ ունեն: Ռեժիսորը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատեց իրենց միասին լինելու լուրը.«Այո, ընկերություն ենք անում: Մեր հարաբերությունները բավական լուրջ մակարդակի վրա են, եւ ամեն բան իր տրամաբանական ավարտին կհասնի»,-նշեց նա:

Շուշաննա Թովմասյանը եւ Վահե Սայանը


Անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած այն մեղադրանքներին, թե իբր Շուշաննայի պատճառով է լքել նախկին կնոջն ու երեխային, Վահեն պարզաբանել է. «Բավական երկար ժամանակ է՝ ամուսնալուծված եմ եւ, բնականաբար, կարող եմ իմ կյանքը կապել ում հետ ցանկանամ: Ամուսնալուծությունից երկար ժամանակ անց են զարգացել իմ եւ Շուշաննայի հարաբերությունները»:

Շուշաննա Թովմասյանը


Մեր հարցին՝ առաջիկայում սպասվում է հարաբերությունների օրինականացում, ամուսնություն, ռեժիսորը պատասխանել է.«Այս պահին ամուսնության հստակ օր չեմ կարող ասել, բայց դրան էլ հաստատ կհասնենք»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին