×


Վաչե Ամարյանը շարունակելու է նկարահանվել «Մեղրամիս» սերիալում

«Մեղրամիս» հեռուստասերիալը Հայաստանում սկսեց ցուցադրվել վերջերս, սակայն տեւական ժամանակ է, ինչ այն ցուցադրվում է Միացյալ Նահանգներում: Երգիչ Վաչե Ամարյանի երկրպագուները, հետեւելով նրա Ինստագրամի էջին, նկատել էին, որ «Մեղրամիս» սերիալում նկարահանվող երգիչը բավական երկար ժամանակ է գտնվում է Մոսկվայում։ Նրանք մեզ են դիմել՝ խնդրելով պարզել, թե արդյոք երգիչն այլեւս չի՞ նկարահանվելու սերիալում։  Bravo.am-ը զրուցել է սերիալի պրոդյուսեր Գեղամ Մարգարյանի հետ՝ պարզելու շրջանառվող լուրերի հավաստիությունը։

Հատված «Մեղրամիս» սերիալից


- Պարոն Մարգարյան, արդյոք արդարացվա՞ծ է հեռուստասերիալի երկրպագուների մտահոգությունը։


-Իհարկե, ոչ, նման բան չկա։ Դերասանները նկարահանվելու են այնպես, ինչպես նկարահանվել են։ Պարզապես մարդիկ սիրում են ենթադրություններ անել ու չճշտված ինֆորմացիան հավաստի ինֆորմացիայի փոխարեն մատուցել։

Հատված «Մեղրամիս» սերիալից


- Վաչե Ամարյանը բավական երկար ժամանակ Մոսկվայում է եւ այնտեղից հաճախ է լուսանկարներ ու վիդեոներ հրապարակում...

-Արսենի կերպարը բանտում է, բնականաբար, դերասանը մի քանի օր նկարահանում չուներ եւ որոշեց մեկնել Մոսկվա։ Կարող եմ ասել, որ նա արդեն վերադարձել է Երեւան։

- Որքանով տեղյակ ենք, երգիչն ապրում է Մոսկվայում։ Ինչո՞ւ հենց նա ընտրվեց այդ դերի համար։ Նրա հաճախակի այցերը Մոսկվա չե՞ն խանգարում նկարահանման ընթացքին։

- Մենք ընտրեցինք նրան, քանի որ, մի կողմից, Վաչեն համապատասխանում է այդ կերպարին, մյուս կողմից էլ՝ մենք նոր դեմք էինք փնտրում։ Ինչ վերաբերում է նրա՝ Մոսկվայում ապրելուն, ապա կարող եմ ասել, որ դա մեզ չի խանգարում։ Վաչեն ժամանակավորապես տեղափոխվել է Երեւան, իսկ Մոսկվա մեկնում է այն օրերին, երբ նկարահանում չունի։

Հատված «Մեղրամիս» սերիալից


- Հեռուստասերիալը բավականին մեծ արձագանք է ստացել։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։

- Այսօր դաշտում շատ են մեկը մյուսին նմանվող սերիալիները։ «Մեղրամսում» մոդելն այլ է, հերոսները երկուսն են, եւ պատմություններն էլ ծավալվում են նրանց շուրջ։ Այն կյանքին շատ մոտ է, դա է պատճառը, որ մարդիկ «Մեղրամիսը» շատ են սիրում։

BRAVO.am
Լուսանկարները` սերիալի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին