×


Վաչե Թովմասյանը՝ «Քարե դարդ»-ի ավարտի, նոր նախագծի եւ դստեր մասին

«Քարե դարդ» նախագծի դերասաններն օրերս են վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ մայիսի 21-ին հանդես են եկել հումորային ներկայացմամբ: Սիթքոմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանը BRAVO.am-ին պատմել է հյուրախաղերի մասին, տրամադրել լուսանկարներ եւ որոշ փակագծեր բացել: Նրանից հետաքրքրվել ենք նաեւ վերջերս համալրված ընտանիքով:

«Քարե դարդ» սիթքոմի անձնակազմը հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ-ում


«Բավական երկար ժամանակ ենք աշխատել շոու ծրագրի սցենարի վրա: Շատերը մտածում էին, թե սիթքոմն ինչպես կկարողանանք ներկայացման ձեւաչափով  ցուցադրել: Ի դեպ, շոուն առանձին սկետչերից չէր բաղկացած, այլ ամբողջական էր. տեսարանները մեկը մյուսի հետ կապված էին»,-նշել է նա ու հավելել, որ արժանացել են ամերիկահայերի դրական արձագանքին. «Մեր սպասումներն իսկապես արդարացան: Հանդիսականներից շատերն իմ կերպարի օրինակով կարմիր սպորտային համազգեստով էին:)»:

Դերասաններից հյուրախաղերին մասնակցել են Զառա Սահակյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անատի Սաքանյանը, Էմիլ Գալստյանը եւ Աննա Մանուչարյանը: Նրանցից ոմանք առաջին անգամ էին ԱՄՆ-ում եւ այնտեղ գտնվելու տասն օրվա ընթացքում հասցրել են այցելել տեսարժան վայրեր:

Վաչե Թովմասյանը, Արմուշը եւ Աննա Մանուչարյանը


Վաչեն տեղեկացրել է, որ այս եթերաշրջանով կավարտվի «Քարե դարդը». «Այս շրջանում նոր նախագծի վրա ենք աշխատում, կրկին հումորային ծրագիր է լինելու, սակայն, փակագծերը շատ բացել չեմ կարող»:

Անդրադառնալով ընտանիքին՝ դերասանն ասել է.«Երբ աղջկաս տեսնում եմ, ուզում եմ ավելի շատ աշխատել, որպեսզի այն, ինչ պատկերացրել ենք նրա համար, շուտ կարողանանք իրագործել: Աշխատանքս ավարտելուց հետո անմիջապես տուն եմ շտապում, էլ ուրիշ տեղ չեմ գնում. ջահել ժամանակ շատ եմ գնացել, այժմ ավելի շատ ընտանեկան կյանքով եմ ապրում:): Մեր փոքրիկն ուշադրության պակաս չունի, թեեւ կինս էլ շատ աշխատասեր է եւ այս շրջանում միանգամից մի քանի նախագիծ է իրականացնում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վաչե Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW