×


“Վատ տղա” Դեն Բիլզերյանը` ԱՄՆ հաջորդ նախագա՞հ :)

Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ պոկերի աստղ, դերասան Դեն Բիլզերյանը նախորդ ամիս պոկեր է խաղացել ամերիկացի սենատոր եւ նախագահի թեկնածու Ռենդ Փոլի հետ: Հանդիպումը մեծահարուստ հայի վրա այնպիսի խոր  ազդեցություն է թողել, որ նա եւս որոշել է առաջադրվել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Դեն Բիլզերյանը


Նախատեսվում է, որ Դեն Բիլզերյանը, նույն ինքը` “Instagram”-ի արքան, իր թեկնածությունն առաջադրելու մասին կհայտնի հունիսի 24-ին` “Marquee New York” էլիտար գիշերային ակումբում կայանալիք հավաքույթի ժամանակ:

Դեն Բիլզերյանը

Դեն Բիլզերյանը


“Նրա ընտրարշավի պատասխանատուները հաջողակ են գոնե այնքանով, որ չեն անհանգստանա սեքս-սկանդալների առումով, որոնք կարող են վարկաբեկել նախագահի թեկնածուներին: Չէ՞ որ Դենի դեպքում ամեն ինչ վաղուց բաց է եւ հասանելի»,- գրում է Brobible.com-ը:

Դեն Բիլզերյանը


Ի դեպ, Դեն Բիլզերյանը “Instagram”-ում 904 մլն հետեւորդ ունի, այնպես որ, ընտրողների պակաս նրան չի սպառնում:):

BRAVO.am
Աղբյուրը` Brobible.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW