×


Վարդան Հովսեփյանը 32-ամյակը նշելու խենթ տարբերակ է ընտրել :)

Մի շարք ֆիլմերից եւ սերիալներից հայտնի դերասան Վարդան Հովսեփյանն այսօր տոնում է 32-ամյակը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ տարեդարձի առթիվ  առաջինը շնորհավորել է սիրելին, ինչին հաջորդել է ընկերների պատրաստած հաճելի անակնկալը. «Հրավիրել էին իրենց աշխատավայր, որտեղ դիմավորեցին տորթով:): Կեսգիշերից անթիվ-անհամար զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում. շատ-շատերն են հիշել»:

Վարդան Հովսեփյանը


Հոբելյարի խոսքով` ինքն ու իրեն շրջապատող մարդիկ խենթությունների սիրահար են եւ ամեն տարի յուրօրինակ որեւէ վայրում են նշում ծննդյան տոները.«Քիչ առաջ որոշեցինք երեկոն Արագածի գագաթին անցկացնել: Հիմա շտապում ենք հաղթահարել լեռան 3200 մետր բարձրությունը:)»:

Տորթի մոմերը փչելիս Վարդանը գրեթե միշտ նույն երազանքն է մտապահում.«Ուզում եմ, որ ծնողներս, ընկերներս ու հարազատներս որքան հնարավոր է երկար ու առողջ կյանք ունենան»:

Վարդան Հովսեփյանը


Խոսելով ստեղծագործական կյանքում սպասվող նորություններից` նա ասել է, որ առաջիկայում մեծ էկրան կբարձրանա իր մասնակցությամբ “Որոգայթ” գեղարվեստական ֆիլմը, նոր համագործակցությունների առաջարկներ եւս ունի:

BRAVO.am-ը շնորհավորում է Վարդանին եւ նորանոր հաջողություններ մաղթում:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վարդան Հովսեփյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW